ՔՊ-ում ներքին հակասություններ են. «գլխավոր» դերերում գտնվող մարդիկ ընդունելի չեն
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի ընթացքում «Այո»-ի մարտավարությունից: Մեր տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամներին արդեն հրահանգել են, որպեսզի, նախընտրական բուկլետները ձեռքներին, շրջեն բոլոր վայրերում, տներում ու ակտիվ քարոզչություն իրականացնեն: Ըստ մեր տեղեկությունների՝ քարոզարշավ են իրականացնելու նաեւ այն պաշտոնյաները, որոնք մարզից են, բայց Երեւանում պաշտոնի են նշանակված, եւ այն անձինք, ովքեր պատգամավոր չեն ընտրվել, բայց կարողացել են շատ ձայներ հավաքել:
Սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, իշխող կուսակցության ներսում արշալույսներն այնքան էլ խաղաղ չեն, եւ շատերն այնքան էլ չեն համակերպվել այն որոշման հետ, որ քարոզարշավի իրականացման համար գլխավոր դերերում լինելու են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը եւ խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը: Եվ վերջիններս նաեւ «կոնտրոլի» տակ են պահում գրեթե բոլոր աշխատանքները, որոնք իրականացվում են այս ընթացքում՝ հանրաքվեի կազմակերպման հետ կապված: Նշենք, որ Փաշինյանը Երեւանի հետ կապված հարցերն է լուծում, իսկ Սիմիդյանն էլ մարզերն է իր հսկողության տակ պահում: Երեկ ողջ օրվա ընթացքում Սիմիդյանն ու Փաշինյանը չպատասխանեցին մեր հեռախոսազանգերին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին