Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Ավշարի նախկին դպրոցը վաճառքի էր հանվել List.am-ում. հարուցվել է քրգործ. Գարիկ Սարգսյանը մանրամասներ է հայտնել

 Իմ դեմ հարուցված գործերը դեռ ընթացքի մեջ են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

Գարիկ Սարգսյանը նշել է, որ հարուցվել է 5 գործ, որոնք ներկայացրել են մարզպետարանի նախկին աշխատակիցները, բժշկական կենտրոնների նախկին տնօրեններ: Արարատի մարզպետարանը ևս հայցեր է ներկայացրել:

«Պահանջում ենք անհապաղ քրգործ հարուցել մեկ բժշկական կենտրոնի արդեն նախկին տնօրենի նկատմամբ, քանի որ նա տարիներ շարունակ ինքնագործունեությամբ է զբաղվել, իր աշխատավարձը բարձրացրել է, տարիներ շարունակ պայմանագրում նշվածից ավելի աշխատավարձ է ստացել: Խոսքը «Վեդի» ԲԿ-ի տնօրենի մասին է, գործն այժմ դատարանում է, քննչական գործընթացի ընթացքում այն կարճվել էր, այժմ բողոքարկում ենք, որ գործ հարուցվի և պատճառված վնասը վերականգնվի»:

Գարիկ Սարգսյանն անդրադարձավ նաև մնացած քրգործերին: Նա մասնավորապես նշեց, որ Ավշար համայնքի գործող ղեկավար Սուրիկ Գրիգորյանի նկատմամբ գործով շուտով դատական գործընթաց կսկսվի: Ըստ մարզպետի՝ համայնքի ղեկավարը պետական գույքը դարձրել է համայնքի սեփականություն, ապա անօրինական սեփականացրել այն.

«Կառավարության 1997թ. համար 51 որոշմամբ՝ համայնքներին մի շարք գույքեր են փոխանցվել, համայնքի ղեկավարը գտել է, որ սոցիալ-կենցաղայինի մասին տողով դպրոցի մի մեծ շենք կարող է համայնքային դարձնել, ապա աճուրդի միջոցով վաճառել իր վարորդին, վարորդն էլ, իր հերթին, համայնքապետի աղջկան: Պարզ է, որ աղջկա անունով է, բայց համայնքի ղեկավարինն է: Նա պայմանագիր է կապել իր աղջկա հետ և 4 տարի շարունակ տարածքը վարձակալել է ամսական 120 հազար դրամով: Դա հայտնաբերել ենք 2019-ի գարնանը, Կադաստրի կոմիտե հարցում ենք ուղարկել և գործերն ուղարկել Դատախազություն, քրեական գործ է հարուցվել: Իրենք ընդունել են մեղքը»,- նշեց Սարգսյանը և հավելեց, որ ակնկալվում է պետական շահի վերականգնում և դպրոցի շենքի վերադարձ պետությանը:

Սարգսյանի խոսքով՝ ամեն ինչ բացահայտվել է, երբ համայնքի ղեկավարը տարածքը վաճառելու փորձ է արել. «List.am-ում հայտարարություն էր տարածվել, և այդ գույքը վաճառքի էր հանվել 200 հազար դոլարից ավելի գումարով, կարծեմ՝ 240 հազար դոլար: Փորձում էին վաճառել»,- ասաց մարզպետը: