«Քրեական փաթեթավորմամբ իրականացվում է քաղաքական շարժառիթներով պայմանավորված գործընթաց». ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել
Այսօր մեկնարկում է մի քրեական գործով դատավարություն, որի շրջանակներում շինծու եւ անհեթեթ պատրվակով որպես մեղադրյալ ներգրավված է նաեւ ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀԿ Գործադիր մարմինը:
Հայտարարությունում նաեւ ասվում է.
«Կասկածելի հանգամանքներում կորզած, ընդամենը մեկ ցուցմունքի հիման վրա նրա նկատմամբ գործի հարուցումը, քննության ընթացքում ՀՀ Հատուկ քննչական ծառայության կողմից գործած ապօրինությունները, պետական քարոզչամեքենայի կողմից Սերժ Սարգսյանին կողմնակալ թիրախավորումը վկայում են գործի բացառապես ուղղորդված եւ պատվիրված լինելու մասին, որի շրջանակներում քրեական փաթեթավորմամբ իրականացվում է քաղաքական շարժառիթներով պայմանավորված գործընթաց:
Հատկանշական է, որ այս դատավարության մեկնարկը տեղի է ունենում իշխանությունների՝ հանցավորության աստիճանի ապաշնորհ անվտանգային եւ դիվանագիտական գործունեության ֆոնին՝ Արցախյան բանակցությունների շուրջ ստեղծված համատեքստում:
Նման քայլերով իշխանությունները նպատակ ունեն շեղել հայ ժողովրդի ուշադրությունը օրեցօր սրացող ներքին եւ արտաքին բազմաթիվ այլ խնդիրներից:
Մենք, վերահաստատելով այս առնչությամբ նախկինում տրված գնահատականները՝
• Մեր աջակցությունն ու համերախշությունն ենք հայտնում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին:
• Հայաստանի Հանրապետության դատական իշխանություններից պահանջում ենք ապահովել ամբողջությամբ արդար եւ օրինական դատավարական գործընթաց:
• Հրավիրում ենք տեղական եւ արտասահմանյան լրատվամիջոցների անաչառ ուշադրությունն այս դատավարության նկատմամբ:
• Անհրաշետության դեպքում ձեռնարկելու ենք բոլոր օրինական միջոցները Սերժ Սարգսյանի իրավունքները, ազատությունն ու արժանապատվությունը պատշպանելու համար»:


















































Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Ջերմաստիճանը կբարձրանա
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
ՆԱՏՕ-ի չորս երկրներ պաշտպանության ֆինանսավորման նոր մեխանիզմ կստեղծեն
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Դամասկոսում պայթյունների հետևանքով 18 մարդ է տուժել
Կարկուտից տուժած գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհը
ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության մեկամսյա աշխատանքի ամփոփում