Սպասվում է Արսեն Թորոսյանի պաշտոնանկությունը. Օպերացիայի «քավորը» Տիգրան Ավինյանն է
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե իշխանության ներսում մեծ խուճապ է` կապված կորոնավիրուսի հետ. նրանց բոլոր քաղաքական, տնտեսական պլանները տապալման եզրին են:
Մտավախություն կա, որ Հայաստան հասած կորոնավիրուսի «ուրվականը» առաջին հերթին կտապալի հանրաքվեն` նիկոլապաշտ մասսան չի գնա քայլիստների «Այո»-ի միտինգներին եւ բուն հանրաքվեին` վախենալով վիրուսի տարածումից:
Հնարել նոր բան ու կորոնավիրուսը «ջարդել» «Սերժի» ու նախկինների վրա, իշխանություններն այս անգամ չեն կարող, ուստի պատրաստվում են իրենց շարքերից առաջին զոհը տալու` Արսեն Թորոսյանին:
Սպասվում է նրա պաշտոնանկությունը, ինչի ուղղությամբ աշխատում են ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյլնալյանը, որը տեւական ժամանակ աչք ունի այդ աթոռի վրա, նրա քավոր Արարատ Միրզոյանը, ինչպես նաեւ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որն էլ այս «օպերացիայի» քավորն է:
Ասում են, սակայն, որ Թորոսյանի պաշտոնանկության ամենամեծ ջատագովը, որն ահավոր «նեպրիյազն» ունի առողջապահության նախարարի նկատմամբ, Աննա Հակոբյանն է եւ շատ մոտ է արդեն նրան վերջապես խաղից հանելու իդեա-ֆիքսի իրականացմանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին