Քրեական գործի նյութերում չկա ոչ մի նոր ապացույց. փաստաբանը՝ Ա.Բաբլոյանի նկատմամբ նոր մեղադրանքի մասին
Մի քանի պարզաբանում ներկայացնեմ Ա.Ս. Բաբլոյանին առաջադրված մեղադրանքի փոփոխության և կրկին նախաքննության ավարտ հայտարարելու վերաբերյալ: Այս մասին Ֆեյսբուքում գրել է ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի փաստաբան Արամ Վարդեւանյանը:
«1) Ա.Ս. Բաբլոյանին նոր մեղադրանք չի առաջադրվել, այլ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածով մեղադրանքը վերացվել է (ինչպես պնդում էինք դեռևս 2019 թվականի հոկտեմբերին) և մեղադրանքը փոփոխվել է 308-րդ հոդվածով (ավելի մեղմ հանցակազմով է որակվել):
2) Քրեական գործի նյութերում չկա ոչ մի նոր ապացույց և ինչպես նախկինում պնդել էի՝ Ա. Բաբլոյանի դեմ չկա ոչ մի ցուցմունք և քրեական գործում առկա չէ ոչ մի հանգամանք, որը կհիմնավորեր քրեական հետապնդման իրավաչափությունը:
3) Մեղադրանքի էությունը կայանում է «Մալբերի» համակարգի և ԱԺ հին կամ նոր կանոնակարգի կիրառման վերաբերյալ: Այսինքն էությունը մեղադրանքի առնչություն չունի քրեական օրենսգրքի և քրեական դատավարության հետ, քանի որ «Մալբերի» համակարգը պարտադիր չէր, ունի մի շարք թերություններ (այդ թվում 18:00-ից հետո փաստաթուղթ մուտքագրել հնարավոր չէ): Կիրառելի դրույթի վերաբերյալ՝ ակնհայտ է, որ կիրառելի է ԱԺ նոր կանոնակարգը, ակնհայտ է, որ ՀՔԾ-ն չի կարող հանդիսանալ նորմերի վերջնական մեկնաբանություն տվող մարմին և հենց դա դնել մեղադրանքի հիմքում, ինչպես նաև ակնհայտ է, որ Ա. Բաբլոյանը օրենքի մեկնաբանման հետ առնչություն չունի:
4) Շուրջ 4 ամիս նախաքննության արդյունքում փաստացի հերքվեց և հաստատվեց, որ ԱԺ նախկին նախագահի կողմից Սահմանադրական դատարանի լիազորությունները չեն յուրացվել, մյուս հանգամանքները ևս նույն կերպ հերքվելու են», գրել է Արամ Վարդեւանյանը:


















































ՀՔԾ-ն երրորդ անգամ Արա Բաբլոյանի եւ Արսեն Բաբայանի վերաբերյալ քրգործը ուղարկել է Դատախազություն
«Ես պնդում եմ, որ աբսուրդ է էս ամեն ինչը». Արա Բաբլոյանը` իր մեղադրանքը փոխելու մասին
Արա Բաբլոյանին եւ Արսեն Բաբայանին նոր մեղադրանք է առաջադրվել
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Շատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականը
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
ՆԱՏՕ-ի չորս երկրներ պաշտպանության ֆինանսավորման նոր մեխանիզմ կստեղծեն
Ջերմաստիճանը կբարձրանա
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Կարկուտից տուժած գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհը
ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության մեկամսյա աշխատանքի ամփոփում