Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Հունվարի 11-ից Գյումրու «Թռչունյան տուն» գիշերօթիկը փակվեց, բոլոր սպասելիքներն ի չիք դարձան՝ 49 աշխատակից գործազուրկ է, 31 երեխա՝ անտուն. տնօրեն

Գյումրու «Թռչունյան տուն» երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատություն-կրթարանը հունվարի 11-ից լուծարվել է: Երեխաների ճակատագրի և առկա խնդիրների մասին Tert.am-ը զրուցել է հաստատության 16 տարվա ղեկավար Սոնյա Սիմոնյանի հետ:

Սոնյա Սիմոնյանը սկզբում չէր ցանկանում խոսել. «Ի՞նչ ասեմ ... Այնքան ցուրտ է մեզ մոտ, մինուս է, չեմ կարողանում նույնիսկ կանգնել... Պարտքերը մնացել են, աշխատավարձի պարտքերը չենք փակել, մատակարարի պարտքերը չենք փակել, ոչ ոք մեզ չաջակցեց, ինչ սպասելիք ունեինք՝ բոլորն ի չիք դարձան»,- նշեց նա:

Նշենք, որ դպրոցի ֆինանսավորումը դադարեցվել է 2019-ի հունիսից, կուտակվել է աշխատակիցների 4 ամսվա աշխատավարձի ու երեխաների սննդի մեծ պարտք։

«Բարերարներն ի՞նչ անեն. գրել էր, որ ուրիշ տեղեր է անելու բարեգործություններ: Երևի, ավելի դժվար է գումար հավաքել, այդքան տարի պահել, հիմա չի կարող: Բարեգործությունն այդպես է՝ այսօր կա, վաղը չկա»,- ասաց Սոնյա Սիմոնյանը:

Հարցին հաստատությունն ընդհանրապես չի՞ գործում, նա պատասխանեց. «Այլևս չի գործում, ինչպե՞ս գործի, եթե ոչ մի գումար չներդրվեց, գումարի պարտքն էլ չփակվեց, ինչի՞ հաշվին գործի: Պետության ռազմավարությունն էլ գիտեք՝ գնում է գիշերօթիկ հաստատությունների փակման գործընթաց: Մեր քաղաքում ևս մեկ գիշերօթիկ է փակվել, այնպես որ, այդ ռազմավարությանը համահունչ իրականացվում է, իհարկե»:

Սոնյա Սիմոնյանի խոսքով՝ եթե գումար կարողանան հայթայթել նոր կառույց նոր կարգավիճակով հնարավոր կլինի ստեղծել. դա կլինի ցերեկային կենտրոն: «Շատ-շատ տխուր պատկեր է, որ դպրոցը չկա, թաղամասը նորից մութ ու խավարի մեջ է հայտնվել, երեխաները դպրոց չունեն, խմբակներ չունեն, մինչև քաղաք ոչ բոլորը կարող են գնալ: Խիստ անհրաժեշտ է, որ այս շենքում գործի հանրակրթական դպրոց, դա կլինի պետական, թե բարեգործական, չեմ կարող ասել, բայց ապագան այդպես եմ տեսնում: Նորից այդ երեխաներին թողնել տնակներում ճիշտ չէ»,- ընդգծեց նա:

Հարցին՝ հաստատությունում կայի՞ն երեխաներ, որոնք ընդհանրապես ծնողներ չունեին, ի՞նչ եղավ նրանց ճակատագիրը, վերջինս պատասխանեց. «Իրենց տեղափոխել ենք «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն», որովհետև հիմա միայն այդ հաստատությունն է գործում մեր քաղաքում, դա էլ գործելու է մինչև հունիս ամիսը: Հետո, երևի, ճգնաժամային կենտրոն կլինի մարզում, չգիտեմ: Սա ներկա դրությունն է. երեխաներ կան, որոնք վերադարձի տեղ չունեն, խնդիրը խոցելի խումբն էր, մենք 31 այդպիսի երեխա ունեինք»:

Դիտարկմանը՝ Կառավարությունը պատճառաբանում է, որ գիշերօթիկները լուծարվում են, որ երեխաները վերադառնան ընտանիք, Սոնյա Սիմոնյանն ասաց՝ ճիշտ կլիներ, որ հակառակ ուղղությամբ սկսվեր այս ամեն ինչը:

«Իհարկե, լավ նախաձեռնություն է, և որ երեխան պետք է մեծանա ընտանիքում, դա միանշանակ է: Բայց պետք է հզորացնել ընտանիքը, ստեղծել այդ ընտանիքը, լուծել ընտանիքի սոցիալական հարցերը, լուծել հազար ու մի խնդիրներ: Այսինքն՝ պետք է ուժեղանա ընտանիքը, իսկ երեխային տեղափոխելը պարզապես մի քայլ էր, որը շատ արագ և անցավ կարելի էր անել»,- ասաց նա:

Միևնույն ժամանակ հաստատության տնօրենը նկատեց, որ եթե երեխան ընտանիք ունենար չէր հայտնվի գիշերօթիկ հաստատությունում, ուստի այս քայլը հապճեպ արվեց:

Ինչ վերաբերում է ցերեկային նոր խնամքի կենտրոններին, որոնք պետք է փոխարինեին գիշերօթիկ դպրոցներին, վերջինս շեշտեց, որ խնամքի կենտրոններ կային, բայց խնամքի կենտրոններում երեխան միայն ցերեկն է լինում կամ դպրոցից հետո դասերն է գնում պատրաստելու:

«Միևնույնն է՝ հոգսը շատ մեծ է: Երեխաների որոշակի խումբ կա, որոնք վերադառնալու տեղ չունեն ու միայն մեր կառույցին չի վերաբերում, որ նման երեխաները դուրս են մնացել, ընդհանարապես, խնդիրը ամբողջ հանրապետությունում է ի թիվս մեր մարզի: Նախ՝ այդ հարցը պետք է լուծվեր՝ խնամատար ընտանիքիներ գտնվեր, կենսաբանական ընտանիքները հզորացվեին, ուժեղացվեին, ոտքի կանգնեցվեին, ծնողն աշխատանքով ապահովվեր, կամ ինչ-որ հարց լուծվեր այդ ընտանիքի համար, որ ի զորու լիներ իր երեխային վերցներ պահեր, դա էր, ըստ ինձ, ճիշտ ճանապարհը»,- ըդգծեց նա:

Իսկ թե ինչպիսին է ծնողների վերաբերմունքը փակվող հաստատության վերաբերյալ, նա պատասխանեց, որ շատ ծանր են տանում: «Կոնկրետ «Թռչունյան տան» պարագայում կարող եմ ասել, որ մի ամբողջ թաղամաս զրկվել է միակ կենտրոնից, որովհետև մեզ մոտ երեխան և՛ կրթվում էր, և՛ դաստիարակվում, և՛ խնամքն էր կազմակերպվում, և՛ երեխան տարբեր խմբակներում ըստ իր կարողությունների և նախասիրությունների կարող էր զարգանալ: Փորձը ցույց տվեց, որ մեր երեխաները, որոնք հիմա արվեստի ակադեմիայում, կինոյի, թատրոնի ինստիտուտում են սովորում, բոլորի հիմքը մեր խմբակներում էր դրվել»,- ասաց նա և հավելեց.


«Այսինքն` երեխային պիտանի կառույց էր, այն առումով, որ միայն հանրակրթություն չէր իրականացվում: Հիմա ամբողջ թաղամասը գալիս ասում է՝ մենք դպրոց ենք ուզում, մենք չենք կարող ամեն օր 500 դրամով մեր երեխային տանել տրանսպորտով քաղաքի հանրակրթական դպրոց, մեզ պետք է դպրոց, երեխաս ի՞նչ պիտի անի: Եվ շուտով մենք, ցավոք, չեմ ուզում լինի այդպես, բայց կարող ենք տեսնել երեխաներ, որոնք հանրակրթությունից դուրս են մնում, երեխաներ, որոնք թափառում են, չեմ ուզենա երբևէ նման բան, շատ կուզենայի տեսնել յուրաքանչյուր երեխայի ընտանիքում՝ լինի դա իր ընտանիքը, թե խնամատար ընտանիք»:

Նա նաև տեղեկացրեց, որ հաստատության 49 աշխատակից մնացել է գործազուրկ, իսկ կենտրոն հաճախող երեխաների թիվը վերջին անգամ 81 է եղել:

Ի պատասխան, հարցի, թե լուծարումից հետո ինչ միջոցներով պետք է պարտքերը վճարվեն, Սոնյա Սիմոնյանն ասաց. «Շատ ծանր վիճակ է. լուծարման հաջորդ քայլն է՝ վաճառել գույքը և աշխատավարձի և մատակարարների հարցերը փակել, բայց արժեքավոր գույք չունենք, որ այդքան մեծ ծախսը փակի: Մեր արժեքավոր ունեցվածքը միայն մեր շենքն է, որը դեռևս 2003 թվականին նվիրաբերել է Մայր աթոռը: Չգիտեմ՝ ինչ անենք, տխուր վիճակ է»:

Ավելի վաղ Tert.am-ը գրել էր, որ գիշերօթիկները լուծարվել են, բայց դրանց փոխարինող ցերեկային խնամքի կենտրոններ որոշ համայնքներում չկան, մասնագետներ՝ ևս, իսկ երեխաներին երբեմն օգնում են բարերարներ: