Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Մի լուսանկարի պատմություն, կամ տապալված ասուլիսը՝ որպես պետական ապարատ սողոսկելու կանաչ լույս

168.am- ը գրում է

«Երբ 2018թ. օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու որոշում կայացրեց, Երկրորդ նախագահի գրասենյակը հայտարարեց, որ հաջորդ օրը վերջինս ասուլիս կտա ու կպատասխանի լրագրողներին հուզող բոլոր հարցերին:

Ասուլիսը պետք է անցկացվեր «Էրեբունի պլազա» հյուրանոցում, սակայն հյուրանոցի շենքի մոտ բողոքի ցույց կազմակերպած մարդիկ կարողացան ներս մտնել, բարձրանալ 9-րդ հարկի սրահ, որտեղ պետք է կայանար ասուլիսը։ Քոչարյանն այդպես էլ չեկավ նախատեսված ասուլիսին։ Ցուցարարները, որոնց շարքերում գլխավոր դերակատարումը, ինչպես արդեն հետո պարզվեց, վերապահված էր, այսպես ասած՝ «սորոսական» ու ՔՊ-ական ակտիվին, «գրավեցին» ասուլիսի սրահը, շրջափակեցին սեղանը, լուսանկարվեցին, ու այդ հայտնի լուսանկարը շատ արագ տարածվեց լրատվամիջոցներով ու ֆեյսբուքյան գոնե թե հայկական տիրույթով:

Պարզվում է՝ հայտնի լուսանկարի «հերոսներն» այժմ լուրջ պաշտոններ են զբաղեցնում պետական ապարատում:

Այսպես՝ լուսանկարում ձախից առաջինը գործող իշխանությունների ակտիվ համակիր Արամ Մանուկյանն է, ով մինչև վերջերս Աջափնյակի փոխթաղապետն էր, և միայն վերջերս ազատվեց պաշտոնից:

Արամ Մանուկյանից քիչ վեր Ներսես Պողոսյանն է, ում Ժիրայր Սէֆիլյանի գործով մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ): Ներսես Պողոսյանն այս պահին Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալն է:

Կալանավայրից դուրս գալուց հետո Ներսես Պողոսյանը, փաստորեն, թերևս, ակտիվ մասնակցություն է ունեցել համաժողովրդական շարժմանն ու դրան հետևող գործողություններին, ինչի արդյունքում էլ այսօր պետական կարևոր պաշտոն է զբաղեցնում:

Նրանց կողքին Մարիամ Անանյանն է, ով այս պահին պաշտոնավարում է Կենտրոնի թաղապետարանում:

Լուսանկարում դեպի կենտրոն հատվածում Ամիգո Ղուկասյանն է՝ Նիկոլ Փաշինյանի հավատարիմ զինակիցը: Ներկայումս աշխատում է Ազգային ժողովում:

Մարիամ Անանյանի ու Ամիգո Ղուկասյանի մեջտեղում նստած անձը Ֆեյսբուքում Դավ Ռուպռ կեղծանունով գրանցված Դավիթ անունով անձնավորությունն է, որի ֆեյսբուքյան էջը լռում է վերջինիս՝ այս պահի զբաղվածության մասին, սակայն, մեր տեղեկություններով՝ նա ևս աշխատում է ԱԺ-ում:

Ամիգո Ղուկասյանի կողքին ազատ լուսանկարիչ Վահե Գևորգյանն է, ով այժմ Երևանի ավագանու «Իմ քայլը» իշխող խմբակցության անդամ է:

Վահե Գևորգյանի կողքին «պայքարում է» Սասուն Միրոյանը, ով այս պահին զբաղեցնում է Ջրային պետական կոմիտեի նախագահի խորհրդականի պաշտոնը:

Շարքը եզրափակում է Շենգավիթի գործող թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը, որի անունը վերջերս ԶԼՄ-ներում ամենատարածվածներից մեկն էր՝ որպես կրթական գործի վերահսկողության նկատմամբ շատ «կրեատիվ» մեթոդներ կիրառող երիտասարդ պաշտոնյա:

Ի դեպ, Ռազմիկ Մկրտչյանի կենսագրության մեջ 2010-2012թթ. բանակային ծառայությունից հետո 6 տարիների գործունեության մասին ոչինչ նշված չէ, իսկ 2018թ. նա նշանակվել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար, ինչից կարելի է ենթադրել, որ նա իր աշխատանքային կենսագրությունը սկսել է միանգամից մի հսկայական վարչական շրջան ղեկավարելուց:

Փաստորեն, Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի սրահը գործող իշխանությունների համար շատ կարևոր հենակետ էր, որը գրավողները պարգևատրվել են՝ բավականին պատկառելի պաշտոնների նշանակվելով: Այսինքն՝ տրամպլին՝ իշխանությանը մոտ գտնվելու և համապատասխան պաշտոններ ստանալու համար»: