Ի՞նչ են առավել հաճախ Չինաստանից Հայաստան ներկրում. ՊԵԿ նախագահի պարզաբանումը
ԵՏՄ երկրները եւ Չինաստանը համաձայնություն են ձեռք բերել այն մասին, որ առաջին փուլում, ԵՏՄ պլատֆորմի շրջանակում գործող եղած պորտալի շնորհիվ, կողմերը տեղեկություններ են փոխանակում 10 անուն արտադրանքի վերաբերյալ: Այս մասին փետրվարի 24-ին ԱԺ Եվրասիական եւ տարածաշրջանային հարցերով մշտական հանձնաժողովի նիստում «Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով փոխադրվող ապրանքների եւ միջազգային փոխադրումն իրականացնող տրանսպորտային միջոցների մասին տեղեկությունների փոխանակման մասին» համաձայնագրի վավաերացման հարցի քննարկման ժամանակ ասաց Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:
Նրա խոսքով՝ ԵՏՄ անդամ յուրաքանչյու երկիր իր համար ընտրել է արտադրանքի 2 տեսակ, որոնցով Չինաստանի մաքսային ծառայությունից տեղեկություններ ստանալու հույս ունի: «Հայաստանի Հանրապետությունն իր համար ընտրել է կոշիկի եւ անվադողերի մասին տեղեկությունները, քանի որ 2019 թվականին մեր երկիր ավելի մեծ թվով ներմուծում է իրականացվել հենց այս արտադրանքի գծով»,- պարզաբանեց Անանյանը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին