Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Հայերը կարիք չունեն խաղաղությանը «նախապատրատվելու»․ Արամ Համբարյան

Հայերը կարիք չունեն Արցախի հարցում խաղաղությանը «նախապատրատվելու»։ Այս մասին «Ասպարեզ» թերթում հրապարակված հոդվածում գրում է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, փոխանցում է aysor.am-ը։

«Անսանձ ամբարտավանությունն այն մարդկանց, որոնք ասում են, թե մենք այդպես ենք անում, ապշեցնում է։ Կարծես՝ մենք երեխաներ ենք՝ անտեղյակ մեր սեփական լավագույն շահերից, և նրանք, ովքեր «նախապատրաստում» են մեզ, իրենց սրտում են պահում մեր լավագույն շահերը։ Խնայե՛ք մեր պատերնալիզմը։ Մենք գիտենք մեր պատմությունը՝ փորձությունները, ողբերգությունները և հաղթանակները։ Եվ մենք գիտենք գլոբալ շահերի ստերի և դավաճանությունների երկար պատմությունը նրանց, ովքեր այսօր կրկին իրենց իրավունք են վերապահում մեզ «նախապատրաստել» մեր սեփական ապագայի համար», - գրում է Համբարյանն իր հոդվածում՝ հավելելով, որ երբեևէ այսպիսի խղճուկ պայմաններով բանակցությունների մեջ ընդգրկվելը կնշանակի չհարգել ինքներս մեզ։«Այսպիսի պատերնալիզմի ընդունումը իրենից կներկայացնի էկզիստենցիալ հանձնում ամենավատ տեսակին, հայերի ամոթալի ինքնորոշում հայերի կողմից որպես հայ պատմության օբյեկտներ։ Մենք երբեք չենք անի դա։ Մենք մեր ճակատագրի օրինական սուբյեկտներ ենք, վճռողները», - ասում է Համբարյանը՝ նշելով, որ եթե կան փաստարկներ Արցախի հարցի լուծման հետ կապված, դրանք պետք է ներկայացվեն և քննարկվեն հարգալից կերպով։«Մադրիդյան սկզբունքների աջակիցները, օրինակ, պետք է իրենց գործն անեն՝ հղում անելով համապատասխան նախադեպերին՝ առաջարկելով փաստերով հիմնված վերլուծություններ և ձևավորելով երկարաժամկետ արդյունքներ առանց անձնական վիրավորանքների կամ մյուս կողմին ինֆանտիլիզացնելու փորձերի», - ասում է Համբարյանը՝ հավելելով, որ ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը մանրակրկիտ անդրադարձել է մադրիդյան սկզբունքներին՝ որպես խորապես թերի և ոչ արդյունավետ ծրագիր, որը հետ է մղում խաղաղության նպատակը և նոր պատերազմի վտանգ ստեղծում։

«Որպես այլընտրանք՝ մենք առաջարկում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբին օգնել մշակել նոր, ժողովրդավարության և ինքնորոշման վրա հիմնված մոտեցում՝ հորիզոնական հիմունքներով և փաթեթային ձևաչափով, ուղղված չլուծված կարգավիճակի և Արցախի ու Ադրբեջանի Հանրապետությունների միջև անվտանգության հարցերի լուծմանը և բանակցություններում իր ապագայի մասին քննարկումներում Արցախի ուղիղ մասնակցության վերականգմանը», - ասում է Համբարյանը՝ նշելով, որ Վաշինգտոնում պարզ է, որ Ադրբեջանի դաշնակիցները տեսնում են «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու» արտահայտության մեջ խելացի ճանապարհ՝ առաջ տանելու հակաարցախյան քարոզչությունը՝ առանց ցույց տալու իրենց ակնհայտ Ադրբեջանի կողմնակից լինելը։

«Գործնականորեն, ահա թե ինչ են իրականում արժենալու նրանց «նախապատրաստությունները» ամերիկյան քաղաքականության առումով․

Պետդեպարտամենտը վարելու է կայուն հասարակական դիվանագիտություն և բանավեճեր Արցախի զիջումների մասին Հայաստանի բաց մեդիա դաշտում և ազատ քաղհասարակության շրջանակներում, միաժամանակ շատ զգուշորեն քայլելով ավտորիտար Ադրբեջանում՝ զգուշորեն խուսափելով ցանկացած արտահայտությունից, որը կարող է հրահրել Իլհամ Ալիևին կամ նրա մտերիմներին։

Պետդեպարտամենտը բացահայտ պահանջելու է առաջնային, ռազմավարական և վերջնական տարածք ու անվտանգության երաշխիքներ հայկական կողմից, միաժամանակ հստակ չի խոսելու Ադրբեջանի պոտենցիալ խոստումներ տալու մասին, որոնցից այն մի օր կարող է հետ կանգնել։

Պետդեպարտամենտն ամրապնդելու է կեղծ տպավորությունը, թե շփման գծում տեղի ունեցող հարձակումները հավասարապես հայկական և ադրբեջանական կողմերի մեղավորությունն են, այն դեպքում, երբ բոլոր լուրջ դիտորդները գիտեն, որ Բաքուն է փոձում խաթարել ստատուս քվոն։

Պետդեպարտամենտը կսահմանի, որ հայկական կողմի համար ամենաբարձր սահմանը բանակցություններում Արցախին ստատուս քվոն վերադարձնելն է (ինքնավարություն Ադրբեջանի կազմում)։

Պետդեպարտամենտը հատելու է հայկական յուրաքանչյուր կարմիր գիծ, միաժամանակ զգուշորեն հարգելու է Ադրբեջանի յուրաքանչյուր զգայուն հարց։

Պետդեպարտամենտն արհեստականորեն հավասարեցնելու է ադրբեջանական կոռումպացված ավտորիտար պետրո-միապետությունը Հայաստանի և Արցախի ժողովրդավարական կառավարությունների հետ։

Պետդեպարտամենտն անողոքաբար դասախոսություն է կարդալու հայերին, թե նրանք ինչ պետք է զիջեն՝ առանց համապատասխան ուղերձ հղելու Ադրբեջանին, թե ինչ պետք է նա զիջի։

Պետդեպարտամենտը բանակցությունների սեղանին կդնի Հայաստանի շահերը՝ միաժամանակ ձգտելով զերծ մնալ Արցախի անկախության մասին բանակցությունների ժամանակ հիշատակելուց։

Պետդեպարտամենտը կհավասարեցնի արտաքին կառավարումից անկախության և ժողովրդավարական ինքնակառավարման ամերիկյան հիմնարար իդեալները (ԱՄՆ Անկախության հռչակագրի հիմնական հիմունքները) Կովկասում ստալինյան բռնապետական և նենգ հետպատերազմական «բաժանիր և տիրիր» տարածքային ժողովրդագրական մանիպուլիացիաներին։

Ո՛չ, շնորհակալություն։ Ձեզ պահե՛ք ձեր ներողամտությունը, մենք կպահե՛նք Արցախը», - նշել է Համբարյանը։