Դատարանը վարույթ է ընդունել Արթուր Վանեցյանի հայցադիմումն ընդդեմ «Հայկական ժամանակ»-ի
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայցն ընդդեմ «Հայկական ժամանակ» օրաթերթի («Դարեսկիզբ» ՍՊԸ)։ Այս մասին տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգից։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Փիլոսյանի՝ գործը վարույթ ընդունելու որոշման մեջ, մասնավորապես, ասված է․
«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ա. Փիլոսյանը, ծանոթանալով Արթուր Վանեցյանի (ներկայացուցիչներ՝ Ա. Կիվիրյան, Լ. Սահակյան) կողմից ներկայացված հայցադիմումին և կից փաստաթղթերին,
Պ Ա Ր Զ Ե Ց
Արթուր Վանեցյանը 10.02.2020 թվականին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան ընդդեմ «Դարեսկիզբ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու, հոդվածը հեռացնելուն և հերքման տեքստը հրապարակելուն պարտավորեցնելու, պատճառված ոչ գույքային վնասը փոխհատուցելու պահանջների մասին որը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի «Աջափնյակ» նստավայր է մուտքագրվել և դատավոր Ա․Փիլոսյանին հանձնվել 13.02.2020 թվականին:
Ծանոթանալով հայցադիմումին և կից փաստաթղթերին` գտնում եմ, որ դրանք ներկայացվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ և 122-րդ հոդվածներով նախատեսված պահանջներին համապատասխան, հետևաբար հայցադիմումը անհրաժեշտ է ընդունել վարույթ:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով`
Ո Ր Ո Շ Ե Ց
Արթուր Վանեցյանի հայցն ընդդեմ «Դարեսկիզբ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու, հոդվածը հեռացնելուն և հերքման տեքստը հրապարակելուն պարտավորեցնելու, պատճառված ոչ գույքային վնասը փոխհատուցելու պահանջների մասին, ընդունել վարույթ:
Սույն որոշումը ուժի մեջ է մտնում կայացման պահից և բողոքարկման ենթակա չէ»:
Հիշեցնենք, որ հայցի պատճառը «Հայկական ժամանակ»-ում հրապարակված հոդվածն է, որտեղ մասնավորապես գրված էր. որ «վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների, մասնավորապես կնոջ` Աննա Հակոբյանի և դստեր` Մարիամ Փաշինյանի դեմ քարոզչական արշավը, որ իրականացնում են մի քանի կոնկրետ լրատվամիջոցներ, համակարգվում և ներշնչվում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից: Ընդ որում, հիմքեր կան մտածելու, որ այդ հակաքարոզչությունը նաև վճարվում է Վանեցյանի կողմից»:
Արթուր Վանեցյանի ներկայացուցիչները նախքան դատարան դիմելը պահանջել էին թերթից հերքել ու հերքման տեքստը հրապարակել, ինչը, սակայն, «Հայկական ժամանակ»-ը չի արել։


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա
ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է