Փետրվարի 25-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ. Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝
Փետրվարի 22-ի ցերեկը, 23-24-ը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Փետրվարի 25-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով:
Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 22-23-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:
«Հայպետհիդրոմետից» Top-News.am-ին տեղեկացնում են, որ Երեւանում Փետրվարի 22-ի ցերեկը, 23-24-ը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 25-ին սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում թաց ձյուն, ցածրադիր գոտում՝ անձրև: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է +2+4, վաղը ցերեկը՝ +10+12։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +5+9,
Կոտայքի լեռներում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +5+9,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +8+11,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +5+9,
Լոռիում գիշերը՝-2+2, ցերեկը՝ +10+13,
Տավուշում գիշերը 0+4, ցերեկը՝ +12+17,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +5+9,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +10+13,
Արարատում գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +10+12,
Արմավիրում գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +10+12,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +5+9,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +8+11,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +10+15,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +10+14,
Արցախում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +10+13 (հովիտներում՝ գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +14+18):


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Որդու վերադարձի մասին Նիկոլ Փաշինյանի գրառումից են տեղեկացել
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Կապանի բնակիչը մեծ քանակությամբ թմրամիջոց էր պահում. քրեական և համայնքային ոստիկանների բացահայտումը