Հայաստանի նախագահը ցավակցական ուղերձ է հղել Գերմանիայի նախագահին
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին՝ Հանաու քաղաքում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:
Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ ուղերձում, մասնավորապես, ասված է. «Խոր ցավով տեղեկացա Հանաու քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին: Իմ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ և Գերմանիայի բարեկամ ժողովրդին: Զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին շուտափույթ ապաքինում»:
Հիշեցնենք՝ Գերմանիայի Հանաու քաղաքում փետրվարի 19-ին հրազենով մի տղամարդ անկանոն կրակ էր բացել նարգիլե առաջարկող սրճարաններում՝ սպանելով 9 մարդու:
Ժամեր անց ոստիկանությունը սեփական բնակարանում հայտնաբերել էր կասկածյալի, ինչպես նաև նրա 72 տարեկան մոր դին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին