Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Տնտեսական հարաբերությունների զարգացման համար եղած օրենսդրությունը չի բավարարում. ՀՀ-ում չեն խրախուսում տեղական արտադրողին. Սերգեյ Բագրատյան

 

Արդյո՞ք եղած օրենսդրությունը բավարարում է այն պահանջներին, որ նոր Հայաստանը դրել է իր առջև՝ հատկապես տնտեսական հարաբերությունների զարգացման ընթացքի համար: Վստահեցնում եմ, որ չի բավարարում: Այս մասին ԱԺ նիստերի դահլիճում ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ անցկացվող «Պետական գնումների համակարգի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

«Միգուցե որոշ դրույթներ, որոնք նաև միջազգայնորեն ընդունված են և ընդամենը շաբլոնային բնույթ ունեն, բայց բուն բովանդակությունը, գնումների փիլիսոփայությունը ընդհանրապես ապահովված չէ»,-հավելեց նա:

Վերջինս ընդգծեց՝ նախկին համակարգն իրեն համապատասխան գնումների գործընթաց է նախատեսել՝ մրցույթն այնպես էին հայտարարում և այնպիսի պայմաններ դնում, որ հաղթեն նախապես ընտրված անձինք: «Այս ընթացակարգով մրցույթները մեր տնտեսությունը բերեցին այս վիճակին՝ գերմոնոպոլիզացվեցին բոլոր ապրանքային շուկաները՝ 20 000 ապրանքատեսակ մոնոպոլիզացվեց»,-ասաց բագրատյանը՝ նշելով, թե այս անցումային շրջանում ուզում են նոր տերմիններ հնարել՝ գերիշխող դիրք, բայց դա հաղթահարել է պետք, իսկ հաղթահարման պրոցեսի մեջ կարևորագույն նշանակություն ունի հենց գնման գործընթացը:

Պատգամավորը մեջբերեց «Մեկ անձից գնումներ կատարելու» 23-րդ հոդվածի 2-րդ կետը. «Արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակի առաջացման հետևանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ և, արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակից ելնելով, գնման այլ ձևերի կիրառումը ժամկետի առումով անհնար է, պայմանով, որ նման պահանջը հնարավոր չէր օբյեկտիվորեն կանխատեսել»՝ որակելով այն ծիծաղելի. «Ցանկացած գնում սրա տակ կարելի է անցկացնել: Եթե ես ուզում եմ՝ Պողոսը, Պետրոսը կամ «իքս» կազմակերպությունը գնի, ես մրցույթ եմ հայտարարում, որն անհնար է, որ իրականացվի, բնականաբար հաղթող ճանաչված չի լինում, հետո ասում են՝ ժամկետ չկա, անհետաձգելի պահանջ կա, և կարող են միայն «իքս» կազմակերպությունից գնել, և օրենքի ոչ մի խախտում չկա»,-պարզաբանեց պատգամավորը՝ նշելով, թե ներկա գործընթացում սա շատ լավ կիրառվում է, որովհետև շատերին դուր է եկել այս պրոցեսը՝ ինչո՞ւ գլուխ ցավեցնել:

«Սա ճանապարհ չէ, մենք պետք է կոտրենք այս համակարգը, եթե ուզում ենք նորովի հնարավորություն ունենալ»,-նշեց նա:

Վերջինս տեսակետ հայտնեց նաև, որ տեղական արտադրողի մասնակցության որևէ կարգի խրախուսում որևէ մրցույթում չի տեսել. «Մենք փոքր շուկա ունենք, եթե թույլ տանք ազատ մրցակցության պայմաններում տեղական արտադրողին չպաշտպանել, միանգամից կկորցնենք արտադրողին, որովհետև նրա համար առաջին խթանն այն է, որ իր արտադրանքը գնվի մրցույթի պայմաններում: Որևէ երկրում չեք տեսնի, որ տեղական արտադրողին չխրախուսեն, ՀՀ-ում չեն խրախուսում»,-ասաց նա:

Բագրատյանի խոսքով՝ հաճախ գնումների մրցույթների հաղթողները կեղծ են՝ հաղթում է մի կազմակերպություն, հետո հասկանան կազմակերպության հետ պայմանագիր է կնքում, ու վերջինս ստիպված «գերի» է դառնում միջնորդ կազմակերպությանը:

Նա ծիծաղելի համարեց նաև մրցույթներում ցածր գին առաջարկողներին հաղթող ճանաչելը. «Եթե մրցույթի արդյունքում մի ընկերություն դրել է մեկ դոլար, մյուսը՝ 10 դոլար, միջին գինը 5-ն է, դրան մոտ առաջարկ ներկայացնողը պետք է հաղթի»,-ասաց նա:

Բագրատյանն անդրադարձավ նաև Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի՝ մրցույթների մասնակցության հնարավորությանը. «Հայաստանը, կարծես, իզոլացված լինի այդ մրցույթներից: Եվրասիական տնտեսական միության անդամ որևէ երկրի մրցույթներին հայկական ընկերությունները խուսափում են մասնակցել, որովհետև պաշտպանված չեն որևէ ձևով»,-ասաց նա: