Ի՞նչ հարցեր են ներառված Հայաստան-Արցախ ԱԽ համատեղ նիստում. հնարավոր է ռիսկային` լարված վիճակ լինի
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստը տեղի կունենա փետրվարի 22-23-ին։ Այս անգամ եւս կանցկացվի մեզ մոտ` Ստեփանակերտում, ու այնպես չէ, որ այն ֆորսմաժորային է` կապված վերջերս բանակում տեղի ունեցած միջադեպերի, կադրային շարժերի հետ: Օրակարգում այդ հարցերն ընդգրկված են, բայց նիստը պլանավորված է` հերթականն է։
Բացի այդ հարցերից, կքննարկվի նաեւ ենթակառուցվածքներին առնչվող ծրագրերի հարցը, մասնավորապես հարավով անցնող Հադրութ-Ջաբրայիլ-Գորիս՝ մեծ կարեւորություն ներկայացնող ճանապարհի խնդիրը, թե որ փուլում է գտնվում այն»,- ասաց արցախյան աղբյուրը:
Արցախի ներքաղաքական, ընտրությունների հարցերը չե՞ն քննարկվելու․ տեսակետ կա, որ միտինգներ, սրացումներ են սպասվում։ «Չկա նման բան, հարցն էլ ներառված չէ օրակարգում, այլ հարց է, որ ընտրությունների բուն օրերին, սպասվող երկրորդ փուլի հետ կապված՝ հնարավոր է սահմանում ռիսկային` լարված վիճակ լինի, ադրբեջանցիների կողմից հրադադարի ռեժիմի հետ կապված, ինչն էլ մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում է»:
Բայց չէ՞ որ ընտրությունների ժամանակ փոխադարձ պայմանավորվածություններ են գործել` չկրակելու եւ այլնի մասով։ «Տարածաշրջանում բավականին բարդ, անկանխատեսելի իրավիճակ է։ Մեր 2 երկրների ԱԽ համատեղ նիստերն այդ առումով նաեւ ուրույն մեսիջ են բոլորին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին