Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

«Շոու մաստեր» ընկերությունը զբաղվում է ճարտարապետական ակուստիկայի խնդիրներով

«Շոու մաստեր» ընկերությունը զբաղվում է ճարտարապետական ակուստիկայի խնդիրներով: Իր գործունեության ընթացքում այս ընկերությունը կարգաբերել է Երևանի մի շարք հայտնի համերգասրահների ակուստիկ միջավայրը, լուծել բազմաթիվ ռեստորանների, գրասենյակների, երաժշտական ստուդիաների և այլ հասարակական վայրերի ակուստիկայի և ձայնամեկուսացման խնդիրները. ընդհանուր առմամբ կյանքի է կոչել 100-ից ավելի նախագծեր: «Շոու մաստեր» ընկերությունը լավագույնս տիրապետում է բոլոր այն գիտելիքներին ու գործիքներին, որոնք անհրաժեշտ են ձայնը բարեհնչյուն ու էկոլոգիապես մաքուր դարձնելու, աղմուկը խլացնելու համար: Ճարտարապետական ակուստիկայի բարդ ու հետաքրքիր աշխարհի մասին զրուցել ենք ընկերության հիմնադիր ղեկավարներ Զորիկ և Արտյոմ Սահակյանների հետ: 

-Ի՞նչ է ճարտարապետական ակուստիկան: Եվ ընդհանրապես, մի՞թե հնարավոր է ձայնը «նախագծել»:

-Իհարկե, ոչ միայն հնարավոր է, այլ նաև պարտադիր: Եվ հենց դրանով էլ զբաղվում է ակուստիկ ինժեները: Ճարտարապետական ակուստիկան ուսումնասիրում է ձայնային ալիքների տարածումը տարբեր միջավայրերում (օդ, բետոն, տարբեր տեսակի նյութեր), մակերեսների կողմից դրանց կլանումն ու անդրադարձումը, անդրադարձների ազդեցությունը խոսքի և երաժշտության լսելիության վրա: Լավ ակուստիկ միջավայրը նախագծվում ու հաշվարկվում է այնպես, որ անհրաժեշտ ձայները ընդգծվեն, իսկ անցանկալի ձայները խլացվեն: Ի դեպ նախագծման համար պետք է անպայման իմանալ շինարարական նյութերի և կոնստրուկցիաների ակուստիկ տվյալները՝ մի կողմից տարբեր նյութերի ակուստիկ տվյալները համադրելու համար, մյուս կողմից տարածքի ակնկալվող ակուստիկ հատկություները հաշվարկելու համար:

-Ի՞նչ տարածքներ են առավելապես նախագծում ակուստիկ ինժեներները սովորաբար:

-Սովորաբար մեզ դիմում են ակուստիկ միջավայրի կարգաբերման կամ տարածքների ձայնամեկուսացման-ձայնակլանման խնդիրներով, որոնց թվում, օրինակ, մեծ թվով ռեստորաններ և համերգասրահներ, դահլիճներ: Վերջին շրջանում ավելի հաճակաի է դարձել նաև կինոթատրոններ, լսարաններ, նիստերի սենյակներ, ձայնագրման ստուդիաներ, գրասենյակներ, արտադրամասեր: Դա խոսում է այն մասին, որ գնալով մեր երկրում նույնպես արժևորվում են միջազգայնորեն ընդունված չափանիշները, որոնք վերջին հաշվով միտված են մարդու կյանքի որակի բարձրացմանը: Ընդհանրապես շրջակա միջավայրում աղմուկի ավելացմանը զուգահեռ ավելանում է ձայնամեկուսացման-ձայնակլանման պահանջ ունեցող տարածքների թիվը՝ հիվանդանոցներ, հյուրանոցներ, սպորտային համալիրներ, խաղասրահներ և բնակելի տներ: Կարելի է ասել՝մենք այնտեղ ենք, որտեղ կարևոր է մարդու անդորրը, բարեհնչյուն միջավայրի առկայությունը:

-Իսկ շինարարության կամ վերանորոգման ո՞ր փուլում պետք է ակուստիկ խնդիրները լուծվեն:

-Մենք հակված ենք տարանջատել այս հարցադրումը: Շինարարության ժամանակ պետք է հենց սկզբից ճարտարապետական նախագծման փուլում դիմել, որպեսզի նախագծում արդեն ընդգրկվեն ձայնամեկուսացման-ձայնակլանման համար անհրաժեշտ նյութերը, մշակվեն դեկորատիվ և ակուստիկ ինտերիերի համալիր լուծումները, իսկ վերանորոգման փուլում՝ սկսելուց առաջ: Գոնե խորհրդատվության համար մեզ դիմելը անհրաժեշտ է: Հենց ճարտարապետի, դիզայների և ակուստիկ ինժեների առողջ համագործակցության արդյունքում են ստեղծվում ձայնային կատարյալ հարմարավետ միջավայր ունեցող գլուխգործոցներ: Բայց խնդիրն այն է, որ Հայաստանում ակուստիկան հաճախ չնախատեսված ծախս է դիտարկվում, ընդունված չէ ակուստիկ խնդիրները լուծել դեռ նախագծման փուլում, շատերը դիմում են արդեն կառուցված, ներքին հարդարման աշխատանքներն իրականացված տարածքների ակուստիկայի հղկման համար: Մեր փորձից ելնելով՝ կարող եմ ասել, որ նախօրոք ձայնամեկուսացման նախագիծ ունեցող պատվիրատուն միշտ ավելի շահեկան դիրքում է լինում թե՛ շինարարության արագության, թե՛ ակնկալվող արդյունքի ստացման առումով:

-Իսկ եթե արդեն «Շոու մաստերին» հրավիրել են ներքին հարդարման աշխատանքներն իրականացրած սրահի ակուստիկան շտկելու համար, հնարավո՞ր է այնպես անել, որ չտուժի ճարտարապետի կամ դիզայների մտահղացումը, չխախտվի ներքին հարդարումը:

-Այո՛, հնարավոր է, բայց որոշակի վերապահումներով: Դրանք կապված են մեր, դիզայների և պատվիրատուի հետ ընդհանուր համագործակցության և դրա արդյունքում ընդհանուր հայտարարի գալու հետ: Մեր կողմից առաջարկվող լուծման տարբերակները պետք է ընդունելի լինեն և՛ դիզայների, և՛ պատվիրատուի կողմից: Նման դեպքերում մենք միշտ կարողանում ենք գտնել համադրելի լուծումներ: Ակուստիկ ինժեների խնդիրներից մեկն այնպիսի ակուստիկ նյութեր ընտրելն է, որոնք մի կողմից կատարելապես կլուծեն ակուստիկ կոմֆորտի ապահովման խնդիրը, մյուս կողմից արտաքուստ չեն հակադրվի ճարտարապետի կամ դիզայների առաջարկած դիզայներական լուծմանը: Վերջիվերջո ինժեներիան ևս ստեղծագործ աշխատանք է և ենթարկվում է ստեղծագործական բոլոր օրենքներին ՝ մտքի ճկունություն, մասնագիտական գրագետություն, ճաշակ, ճարտարապետական և դիզայներական հմտություններ: Մենք մեր ձեռքի տակ ունենք ակուստիկ նյութերի այնպիսի հարուստ բազա, որը թույլ է տալիս կյանքի կոչել ցանկացած դիզայներական մտահղացում և լուծել ցանկացած ակուստիկ բարդ խնդիր:

-Ակնհայտ է, որ աղմուկը մեր շրջապատում գնալով մեծանում է, հետապնդում ամենուր, անգամ՝ տանը, և հենց ակուստիկ ինժեներիան է մեր փրկօղակը աղմուկի ծովում: Սա չի՞ նշանակում, որ մեր աղմկոտ դարում ակուստիկ ինժեներների պահանջարկը գնալով մեծանալու է: Սա չի նշանակում , որ մարդկան պահանջն է փոխվում և պահանջարկին համապատասխան նոր առաջարկ է ձևավորվում, նույնիսկ կրթություն ապահովելու մակարդակի:

-Ճիշտ է՝ աղմուկը դարի խնդիրն է, այն խնդիր է նաև մեր քաղաքում: Եվ բնական է, որ խնդրի հետ զուգահեռ պիտի մեծանար նաև ակուստիկ ինժեներիայի հանդեպ պահանջարկը մեր երկրում: Դա նշանակում է, որ ավելի ու ավելի շատ պատվիրատուներ են գիտակցում իրենց կառույցների ակուստիկ ձևավորման կարևորությունը: Խնդիրն այն է, որ մեր ուսումնական հաստատությունները չեն պատրաստում ակուստիկ ինժեներներ կամ հնչյունային տեխնիկներ: Թե ո՛ր համալսարանում պետք է պատրաստվեն այդ մասնագետները դա էլ է խնդիր. Ճարտարագիտական համալսարանը տալիս է տեխնիկական և ճարտարապետական կրթություն, ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետը՝ տեսական, կոնսերվատորիայում կամ թատերական ինստիտուտում էլ գեղարվեստական: Իսկ ճարտարապետական ակուստիկան այդ երեքի համադրությունն է: Ընդհանրապես նման մասնագետներ պատրաստող հաստատություններն աշխարհում քիչ են ( դրանցից մեկում՝ Սանկտ Պետերբուրգի Ա. Ս. Պոպովի անվ. ակուստիկայի ինստիտուտում վերամասնագիտացում է ստացել «Շոու մաստեր» ընկերության ակուստիկայի բաժնի ղեկավար, ակուստիկ ինժեներ Արտյոմ Սահակյանը): Այս ուղղությունը զարգացնել է պետք. ակուստիկ ինժեներների պահանջարկ կա և լինելու է, որովհետև աղմուկը մեր շրջապատում ավելի ու ավելի է շատանում, սպառնում մեր առողջությանը:

Մանրամասները ՝ https://www.facebook.com/pg/showmaster.am/photos/?ref=page_internal