Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Քաղաքապետի հետ զրույցում հանգեցինք եզրահանգման, որ ճիշտը դիմում գրելն է. Աջափնյակի նախկին թաղապետ

Ոստիկանությունում նախապատրաստվող նյութերը բացարձակապես առնչություն չունեն իմ պաշտոնաթողության հետ, NEWSam-ին հայտնել է Աջափնյակի նախկին թաղապետ Գեւորգ Բաբայանը եւ պարզաբանել . «Վարչական շրջանի նախկին աշխատակիցներից մեկը քաղաքապետարանի վերահսկողական վարչություն բողոք է ներկայացրել, քաղաքապետը լսել է իմ բացատրությունը, որի արդյունքում որոշվել է, որ հարցը քննվի ոստիկանությունում»։

Բաբայանը նշել է, որ քրեական գործ դեռ հարուցված չէ. «Ես շատ ուրախ կլինեմ, որ հարուցվի քրեական գործ, որպեսզի ավելի հանգամանալից քննվի եւ պարզվի ամբողջ եղելությունը։ Եղել է ինչ-որ շինության ճարտարապետա-հատակագծային աշխատանք, թույլտվություն, երեւի ամառվա սկզբին, ինչից հետո սեպտեմբերի 24-ին շինթույլտվության նախագիծը ներկայացրել են մեզ, 27-ին ստորագրել եմ այն, բայց այդ ընթացքում, ըստ տեսուչի, մինչեւ իմ ստորագրելն արդեն իսկ այնտեղ սկսված են եղել շինաշխատանքներ։ Տեսուչը դա արձանագրել է սեպտեմբերի 26-ին, դրա մասին տեղյակ չի պահել մեզ, երեւի թե 2 աշխատանքային օր հետո աշխատանքից ազատվել է հաստիքի կրճատման հիմքով։ Ես մամուլի հրապարակումներից եմ տեղեկացել, որ այդ կառուցվող առանձնատունը կապ ունի «Կարգին շինանյութի» տիրոջ հետ»։

Աշխատանքից ազատման դիմումը Գեւորգ Բաբայանը ներկայացրել է երեկ, փետրվարի 18-ի ամսաթվով եւ այսօրվանից արդեն վարչական շրջանի ղեկավարը չէ։ Նրա խոսքով՝ պատճառները բազմաթիվ են, բայց հիմնականը մի քիչ հանգստանալն է՝ այլ աշխատանքի անցնելուց առաջ։

«Քաղաքապետի հետ բանակցության արդյունքում, հանգեցինք այն եզրահանգման, որ ճիշտը դիմում գրելն է», ասել է նա, բացառելով հրաժարականի՝ ճնշման արդյունք լինելը. «Ճնշումների պահը բացառենք, քանի որ վարչական շրջանի ղեկավարը կարող է քաղաքապետի մեկ որոշումով ազատվել աշխատանքից։ Հետեւաբար՝ ճնշում գործադրելու իմաստ չկար, ճնշում չի եղել։ Քաղաքապետի հետ զրուցել ենք եւ երկուստեք հանգել այդ եզրահանման»։

Հետագա աշխատանքային գործունեության մասին Բաբայանը հիշեցրել է, որ 2016 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է եւ շարունակելու է լինել ՔՊ անդամ։ «1 տարի 4 ամիսը շուտով կլրանար, որ աշխատում էի վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում, բայց ոչ մի օր չեմ եղել արձակուրդում, կարելի է ասել, շաբաթ-կիրակի օրերին էլ չեմ եղել հանգստյան ռեժիմում, մեկ ամիս կհանգստանամ, հետո կմտածեմ աշխատանքի մասին»։

Քաղաքապետի հետ զրույցի ընթացքում այլ աշխատանքի առաջարկ չի եղել. «Առաջին օրն է, որ այսպես ասած գործազուրկ եմ, դեռ ինչ-որ մեկի հետ չեմ խոսել , նախապես որեւէ պայմանավորվածություն չկա։ Դեռ պարզ չէ, թե ինչ աշխատանքի կանցնեմ»։

Վերջում Գեւորգ Բաբայանը հավելել է, որ քաղաքապետ Հայկ Մարությանի հետ շարունակում է պահպանել ջերմ հարաբերություններ, եւ որպես քաղաքացի ու ընտրող կաջակցի նրան հետագայում եւս։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավար Գեւորգ Բաբայանի գործունեության առնչությամբ ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել են ՀՀ ոստիկանության լրատվության բաժնից. «Երեւանի քաղաքապետարանից գրություն է ստացվել, ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում»։

Հիշեցնենք, որ Գեւորգ Բաբայանը երեկ աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել: Նշենք, որ մամուլում վերջորս հրապարակում էր եղել, որ Գեւորգ Բաբայանը Աջափնյակ համայնքի ճանաչված բնակիչներից մեկին՝ «Կարգին շինանյութի» կամ «Ջերմուկի Նորո» անուններով հայտնի գործարարի հարազատներին 17-րդ թաղամասում երեք առանձնատուն կառուցելու հնարավորություն է տվել՝ առանց թույլտվության: