Առերեւույթ չարաշահումներ՝ Շենգավիթ վարչական շրջանի 5 մանկապարտեզներում. հարուցվել է քրգործ
2020թ. փետրվարի 7-ին Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին գրություն է ներկայացրել այն մասին, որ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ենթակայությամբ գործող 21 մանկապարտեզներում մատուցվող ծառայությունների նկատմամբ հսկողության արդյունքում հիմնավոր կասկածներ են ի հայտ եկել, որ դրանցից մի քանիսում վարվող փաստաթղթերում, մասնավորապես` սննդամթերքի մուտքի եւ ելքի հաշվառման գրանցամատյաններում, կատարվել են կեղծ գրառումներ՝ անհետացող թանաքի օգտագործման միջոցով:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ (պաշտոնեական կեղծիք) հոդվածի 1-ին մասով: ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում իրականացվում է նախաքննություն: Այս մասին հատնում են ՔԿ-ի լրատվության ծառայությունից։
Նախաքննության ընթացքում կատարված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ նշված մանկապարտեզներից 5-ում սննդի մուտքի եւ ելքի գրանցամատյաններում օգտագործվել են ջերմային ներգործության հետեւանքով անհետացող գրելանյութով գրիչներ: Մատյանների ուսումնասիրությամբ պարզվել է նաեւ, որ բազմաթիվ դեպքերում տարբեր տեսակի սննդամթերքների մուտքի-ելքի սյունակներում գրված սկզբնական թվերը պարբերաբար փոփոխվել են:
Կատարվում են մեծածավալ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ առերեւույթ հանցավոր արարքների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին