Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Վարչապետի կողմից հրամցվող վիրտուալ եթեր-իրականության սպառողներն ենք. անիմաստ միջնորդ-օղակ ենք դարձել. Գեղամ Մանուկյան

Լրատվամիջոցը, որը իշխանությանը ոչ հաճո տեղեկություններ է հրապարակում, միշտ էլ իշխանության աչքի փուշն է՝ կախված նրանից, թե ով ինչպես է պայքարում այդ լրատվամիջոցների դեմ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 17-ին, «Մամուլի հետհեղափոխական մարտահրավերները» խորագրով քննարկման ժամանակ նշեց «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական, հասարակական եւ քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը՝ հավելելով, որ ժամանակները փոխվել են, ձեւերը մնացել են նույնը:

Նա ընդգծեց, որ հեռուստաընկերությունները մնացած լրատվական ընդհանուր դաշտից մի քիչ դուրս են, որովհետեւ հայկական հեռուստաեթերը ապաքաղաքականացված է, ապահասարակայնացված է, ապամշակութայնացված է. «Շառից-փորձանքից հեռու մտածելակերպով եթերի առյուծի բաժինը երկրի հասարակական, քաղաքական հարաբերությունների հետ կապ չունի:

Մեր երկրում լուր արտադրողը փոխվել է. այլեւս լրագրողը չէ, որ լուր է արտադրում, հեռուստատեսությունը չէ, որ լուր է արտադրում: Մենք պարզապես սպառողներն ենք այն վիրտուալ ուղիղ եթեր-իրականության, որը մեզ հրամցնում են երկրի վարչապետը, տարբեր պաշտոնյաներ, կառավարությունը: Մենք դարձել ենք դա ուղղակի վերադարձնելու հասարակությանը: Անիմաստ միջնորդ-օղակն ենք դարձել, որովհետեւ հասարակությունը սպառում է հենց առաջին ձեռքից, վարչապետի կամ այս կամ այն պաշտոնյայի ֆեյսբուքյան էջից»,-ընդգծեց Գեղամ Մանուկյանը:

Նա նկատեց, որ ՀՀ-ում վերջին երկու տարիներին ժողովրդավարության, թափանցիկության, կառավարության եւ իշխանության հասանելիության, հասարակությանը հաշվետվողականության օրենքն է ոտնահարվում՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը: Այն բարձիթողի վիճակում է: Դիցուք, վարչապետը ֆեյսբուքում գրառում է արել, որ տվել անցել ենք Վրաստանին էլ, Ադրբեջանին էլ: Այդ լուրը ժամը 9-ի լուրերում հաղոդրվեց, դրանից 20 րոպե հետո վարչապետն ուղղեց իրեն, որ Ադրբեջանին դեռ չենք անցել, բայց կանցնենք, բայց արդեն տեղեկատվությունը գնացել էր»:

Գեղամ Մանուկյանը նկատեց, որ հեռուստաընկերությունները մյուս լրատվամիջոցների համեմատությամբ անհավասար վիճակում է հայտնվել: «Մենք սահմանփակված ենք «Հեռուստատեսության, ռադիոյի մասին» օրենքով, «Գովազդի մասին» օրենքով, այլ օրենքներով: Դրա հետ մեկտեղ օրենքներ խախտելով ինտերնետային TV_ն տեղափոխվել է կաբելային հեռուստաընկերությունների դաշտ: Ընդ որում, կան դեպքեր, երբ 100 տոկոսանոց օտարերկրյա ֆինանսավորմամբ ինտերնետային TV-ն, ռադիոկայաններ են հեռարձակվում: Իհարկե, ձեւը գտել են օրենքը շրջանցելու, բայց այստեղ ստեղծվել է անհավասար պայման: Ինտերնետային TV_ն կարող է անսահմանափակ գովազդ դնել, ես չեմ կարող, ինտերնետային հեռուստաալիքի լրատվությունը կարող է լինել բոլոր օրենքները շրջանցող, հեռուստաընկերությունը՝ ոչ»,-նշեց նա:

Նա ընդգծեց՝ հարկատուները վճարում են, որ Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունը տրամադրի տեղեկատվություն երկրի բարձրաստիճան պաշտոնյանի գործուղումների մասին, մինչդեռ դրանց մասին ավելի հաճախ հայտնում են ֆեյսբուքյան գրառումների եւ ուղիղ եթերների տեսքով. «Վարչապետի ֆեյսբուքյան էջն ինձ համար հիմք չէ: Այնտեղ կարող է ուղիղ եթերը կանգնել, խմբագրվել, ջնջվել, ինչպես հաճախ է, լինում: Ես՝ որպես քաղաքացի, պետք է ստանամ պաշտոնական տեղեկատվություն, որը չեմ ստանում»:

Վերջինս նշեց նաեւ, որ մեր երկրում բանական, ուղեղ ունեցող մարդու փոխարեն ստեղծվում է արհեստական համակարգչային մարդ, որը շատ հաճախ ղեկավարվում է իշխանության կողմից. «Մենք պարտվում ենք որպես հասարակություն»,-ամփոփեց Գեղամ Մանուկյանը: