Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Այսօրվա իշխանություններն ամենաշատը սարսափում են ճշմարտությունից. Հարություն Հարությունյան

 

5-րդ ալիքի նկատմամբ արշավը վաղուց է սկսվել, դեռ անցած տարվա կեսերին մենք զանգ ունեցանք վարչապետի աշխատակզմից, մեզ մեղադրեցին, որ չենք լուսաբանել վարչապետի փայլուն այցը Չինաստան, ընդամենը լուսաբանել ենք բադ ուտելու պրոցեսը: Այս մասին «Մամուլի հետհեղափոխական մարտահրավերները․ սպասելիքներ և անելիքներ» թեմայով քննարկմանն ասաց 5-րդ ալիքի գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը:

«Ես ասացի, որ մենք չենք ունեցել լրագրող, օգտվել ենք վարչապետի ֆեյսբուքյան էջից, դա իրենք մեկնաբանում էին որպես հակաքարոզչություն: Ասածս այն է, որ մեզ մեղադրում են, որ չստանալով վարչապետի աշխատակազմից բավական լրատվություն, տալիս ենք վարչապետի ֆեյսբուքյան էջից: Դրանից հետո եղան հայտնի պատմություններ, բայց մեր դեմ կազմակերպված արշավ ստեղծվեց այն պահից, երբ մենք հանդես եկանք որպես 5-րդ ալիք»,- նշեց նա:

Նա ասաց, որ այս քննարկումը շատ ոգևորիչ է իր համար. «Իշխանությունների թեթև ձեռքով մասնագիտական դաշտն էլ բաժանվել է սևերի և սպիտակների: Ահավասիկ, ժուռնալիստների միությունը կազմակերպել է մի քննարկում, որին մասնակցում են ակտիվ գործունեությամբ զբաղվող միայն որոշ լրատվամիջոցներ»,- հայտարարեց նա:

Հարությունյանը խոսեց այն մասին, թե ինչ են իրենց հեռուստաընկերությանը պատասխանում իշխող ուժի ներկայացուցիչները, երբ նրանց կանչում են իրենց մոտ հարցազրույցի կամ դեբատի.

«Մենք ունենք սքրինշոթեր, պահում ենք դրանք. մեզ ասում են՝ «գիտեք, մենք շատ ենք ուզում Ձեզ մոտ գալ, բայց մեր գլխին պատմություն կդառնա», «դուք, քանի որ ցույց եք տվել «Մարտի 1»-ի մասին ֆիլմ, մենք չենք կարող ձեզ մոտ գալ», «թող մի քիչ ժամանակ անցնի, հասկանանք՝ ինչ կլինի, հետո կորոշենք, շատ ենք ուզում գալ»: Այսինքն՝ մարդիկ ուզում են մեզ մոտ գալ, բայց արգելված է, խիստ հրահանգավորված են, որ չգան: Բանավեճերի պետք է չմասնակցեն, հարցազրույցների պետք է չմասնակցեն: Սա այսօր ազատ խոսքի, մամուլի ազատության մասին բարձրաձայնող իշխանությունների որդեգրած քաղաքականությունն է: Այստեղ միանշանակ է, որ այսօրվա իշխանություններն ամենաշատը սարսափում են ճշմարտությունից, իրական խոսքից և իրենց համար շատ ավելի հեշտ է ստեղծել ֆեյքերի խմբավորումներ, որոնք կհարձակվեն տվյալ լրատվամիջոցի կամ լրագրողի վրա, նրա հասցեին ինչ-որ կուզենան, կասեն, քան իրենք գան և ներկայանան բանավեճի»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ ամենածանր վիճակում հայտնվել է իրենց հեռուստաընկերությունը: «Խոսքի ազատության, տարիներ շարունակ լրագրության պաշտպան ՀԿ-ները լռություն են պահպանում, նաև պաշտպանում են այն կարծիքը, որ շատ ճիշտ է, որ մեր ՀԸ տնօրենը ձերբակալված է, որովհետև մենք նեգատիվ լուրերի հեղինակներ ենք: Չգիտեմ՝ ով է որոշում, որ մենք նեգատիվ լուրեր ենք հրապարակում, կամ ով է որոշում, թե մենք ինչպես պետք է աշխատենք, բայց այսօր մեր ՀԸ տնօրենը ապօրինի է կալանավորված, ես տեղյակ եմ գործի քննությանը և բացահայտ կարող եմ ասել՝ այս գործը ապագա չունի, եթե նույնիսկ դատարան հասնի: Այս ամբողջն արվում է այն բանի համար, որ նա ևս մեկ կամ երկու ամիս մնա կալանքի տակ»,- նշեց նա: