«Սպիտակցի Հայկո»-ի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է
«Սպիտակցի Հայկո» անունով հայտնի երգիչ Հայկարամ Ղեւոնդյանի նկատմամբ հարուցված քրեական գործը, 2018 թվականի դեկտեմբերի 14-ին Խանջյան փողոցում տեղի ունեցած կրկնակի վրաերթի վերաբերյալ, մի քանի օր առաջ կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Այս լուրը NEWS.am-ին հաստատեց Ղեւոնդյանի փաստաբան Ռուբեն Բալոյանը։
Նրա փաստաբանը հայտնեց, որ մահն առաջին մեքենայի հարվածի հետեւանքով է եղել։
Նշենք որ Ղեւոնդյանին մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 244-րդ հոդվածի հատկանիշներով՝ վրաերթի հետեւանքով ասֆալտին ընկած հետիոտնին վրա անցման ենթարկելու եւ ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելու համար։
Նշենք, որ այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունի նաեւ «Կիա Սորենտո» մակնիշի ՊՆ զինհամարանիշի ավտոմեքենայի վարորդ Արայիկ Չիբուխչյանը։
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ մեքենան վարելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Նրա նկատմամբ եւս, որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։
Հիշեցնենք, որ 2018թ. դեկտեմբերի 14-ին ժամը 07:40-ի սահմաններում ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Ա.Չ.-ն, վարելով իրեն ամրակցված, զորամասի հաշվեկշռում գտնվող «Կիա Սորենտո» մակնիշի ՊՆ 0032 Մ զինհամարանիշի ավտոմեքենան, Երեւան քաղաքի Խանջյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն Քնարիկ Պետիկյանին՝ անզգուշությամբ առաջացնելով վերջինիս մահը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին