Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Արմավիր քաղաքից ահազանգում են օդն աղտոտող ձեռնարկության մասին․ ՀԲՃ

Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնությունը 2019թ-ի վերջին Արմավիրից ահազանգ, լուսանկար եւ այս տեսանյութն էր ստացել, որ իրենց քաղաքում վերագործարկվել է մի գործարան, որը գիշերները վտանգավոր արտանետումներ է անում մթնոլորտ։ Հետագայում այդ լուրը հաստատվեց նաեւ ԶԼՄ-ներից մեկի հրապարակման արդյունքում։ Պարզվեց, որ ինչ-որ ընկերություն Թեղուտի հանքից ստանում է մոլիբդենի խտանյութ եւ նոյեմբեր ամսից սկսած վերամշակում է այն այդ գործարանում։

Մենք դեկտեմբերի 27-ին հարցում ուղարկեցինք պետական երկու կառույցների՝ հետեւյալ տեղեկությունները ստանալու նպատակով․

- ո՞ր ընկերությունն է իրականացնում այդ գործունեությունը, արդյո՞ք այդ գործարանն ունի հաստատված նախագիծ, անցել է արդյո՞ք ՇՄԱԳՓ գործընթաց, հանրային լսումներ, ունի արդյո՞ք բնապահպանական եւ տեխնիկական անվտանգության փորձաքննության դրական եզրակացություններ, սահմանային թույլատրելի արտանետումների (ՍԹԱ) նախագիծ։

Հարցման պատասխանների եւ մեր ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց հետեւյալը․

1․ 2005թ-ի դեկտեմբերի 22-ին Արմավիրում անցկացվել են «Հոկտեմբերյանի ֆերոսպլավ գործարան» ՍՊԸ-ի գործունեությունը սկսելու վերաբերյալ հանրային քննարկումներ, որին ըստ արձանագրության մասնակցել են մոտ 20 քաղաքացիներ, իսկ գործարանի կառուցման դեմ արտահայտվողներ չեն եղել։

2․ Այս ընկերության ներկայացված ֆերոմոլիբդենի արտադրության աշխատանքային նախագծին 2006թ-ի հունվարի 27-ին բնապահպանության նախարարությունը տվել է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացություն՝ ԲՓ-05։ Այդ եզրակացությունը հաստատել է տխրահռչակ նախարար, հանքատեր Վարդան Այվազյանը։

3․ 2006թ-ի հոկտեմբերի 12-ին ընկերությունը ՀՀ կառավարության որոշումով ստացել է լիցենզիա` մոլիբդեն պարունակող կատալիզատորների վերամշակում կատարելու համար: Ամենայն հավանակությամբ հետագա մի քանի տարիներին ընկերությունը հենց դրանով էլ զբաղվել է։

4․ Իսկ արդեն 2013թ-ի հոկտեմբեր ամսին «Հոկտեմբերյանի ֆերոսպլավ գործարան» ՍՊԸ-ն սնանկ է ճանաչվել՝ ունենալով մոտ 30 միլիոն դրամ պարտք հարկային ու մաքսային մարմիններին եւ մի շարք կազմակերպությունների ու բանկերի։

5․ Նույն 2013թ-ի ապրիլին բնապահպանության նախարարությունը սահմանային թույլատրելի արտանետումների (ՍԹԱ) թույլտվություն է տալիս «ՕԶՖ ՊՐՈԴԱՔՇՆ» անունով մեկ այլ ընկերության, որն ստեղծվել է 2012թ-ի ապրիլի 6-ին, բայց ուշադրություն՝ թույլտվության մեջ գրելով, թե «ՕԶՖ ՊՐՈԴԱՔՇՆ» ՍՊԸ-ն ունի շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացություն՝ ԲՓ-05 տրված 27․01․2006թ։ Այսինքն՝ ըստ այդ թույլատրությունը ստորագրած մեկ այլ կոռուպցիոներ նախարար Արամ Հարությունյանի, 2012թ-ին ստեղծված ընկերությունն ունի 2006թ-ին տրված դրական եզրակացություն։ Հիրավի ֆանտաստիկա է այս ամենը։ Ստացվում է, որ մի ընկերությունը գործունեություն է ծավալել ու հիմա էլ ծավալում է այլ ընկերության ստացած դրական եզրակացության հիման վրա։

6․ Ընդորում՝ 2006թ-ի փորձաքննական եզրակացության մեջ նշված է, որ համաձայն ՍՆ245-71-ի սանպաշտպանիչ գոտին կազմում է 500 մետր, ինչն ապահովված է։ Իսկ 2013թ-ի ՍԹԱ-ի թույլտվության մեջ արդեն այդ նույն գոտին դառել է 300 մետր։

Օրենսդրական դաշտի խախտումների այս փաստերին ծանոթանալուց հետո մենք միամտորեն կարծում էինք, թե այս պատասխանն ու փաստաթղթերը մեզ ուղարկած ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն այլ պետական մարմինների հետ միասին համապատասխան քայլեր կձեռնարկի, ինչի արդյունքում կկասեցվեն այս գործարանի աշխատանքները։ Բայց 2020թ-ի փետրվարի 15-ին ստանում ենք նոր տեսանյութ Արմավիրից, որտեղ երեւում է, թե ինչ թափով է աշխատում եւ արտանետումներ անում այդ նույն գործարանը։

Փաստորեն նախարարությունում համարում են, որ այս ամենը նորմալ է եւ ոչ մի քայլ ձեռնարկելու կարիք չկա։ Նորմալ է այս վիճակը, երբ սնանկացած ընկերության 2006թ-ին ստացած եզրակցության հիման վրա կարելի է 2013թ-ին ՍԹԱ թույլտվություն տալ մեկ այլ ընկերության, որն էլ առանց նոր փորձաքննություն անցնելու կարող է գործունեություն իրականացնել մեկ այլ ընկերության ստացած շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացությունով։

Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը նույնպես չի ցանկացել ոչ մի գործողություն անել եւ մեր հարցումը փոխանցել է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն, որտեղից փետրվարի 3-ին ստացած պատասխանից պարզվում է, որ Արմավիր քաղաքում մոլիբդեն վերամշակող որեւէ գործարան հաշվառված չէ որպես արտադրական վտանգավոր օբյեկտ ու չի անցել տեխնիկական անվտանգության փորձաքննություն։

Այսպիսի ապօրինությունները չնկատելն ունի իր անվանումն ու ակնհայտ է, որ ՀՀ կառավարության տարբեր օղակներում ցավոք շարունակվում են նախորդների բարքերը, եւ ամեն հարցումից հետո համոզվում ենք, որ պետք է շտապ հեղափոխական քայլեր ձեռնարկել։ Սպասում ենք կոնկրետ այս խնդրի հետ կապված հետագա քայլերին ու պարզաբանումներին։