Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Բազմաթիվ ոլորտներում տնտեսական զարգացումների տեմպը հետընթաց է ապրել

168.am-ը գրում է․

«Կառավարությունը ջանք չի խնայում համոզելու, թե ինչպիսի լուրջ տնտեսական հաջողությունների է հասել «հեղափոխությունից» հետո։ Բայց մոռանում է, թե ինչ ենք ունեցել «հեղափոխությունից» ոչ շատ առաջ։ Ու երբ համադրում ենք տնտեսական զարգացումները «հեղափոխությունից» առաջ և հետո, պարզվում է՝ կառավարությունը հպարտանալու քիչ տեղ ունի՝ անգամ հայտարարվող 8 կամ նույնիսկ 8,2 տոկոսանոց տնտեսական աճի պայմաններում։

«Հեղափոխությունից» 2 տարի անց բազմաթիվ ոլորտներում տնտեսական զարգացումների տեմպը հետընթաց է արձանագրել. եթե նույնիսկ աճը պահպանվել է, ապա այն անհամեմատ ցածր է, քան նախկինում էր։ Ընդ որում, խոսքը տնտեսության առանցքային հատվածների մասին է։

Այսպես` անցած տարվա արդյունքներով, արդյունաբերության մեջ աճը կազմել է ուղիղ 9 տոկոս։ Թվում է, թե վատ արդյունք չէ։ Բայց արի ու տես, որ այն անհամեմատ ավելի ցածր է, քան «հեղափոխությանը» նախորդած տարում։ 2017թ. արդյունաբերության աճը հասել էր 12,6 տոկոսի։

Կառավարությունը շատ է հպարտանում հատկապես տնտեսության այս ճյուղում տեղի ունեցող կառուցվածքային փոփոխություններով ու մշակող արդյունաբերության առաջընթացով։ Այնինչ, նախորդ տարվա արդյունքներով՝ մշակող արդյունաբերության ցուցանիշներն անհամեմատ ցածր են, քան ունեինք նախկինում։ Անցած տարվա աճն ընդամենը 7,6 տոկոս է։ Փոխարենը` 2017թ. հասնում էր 15,7 տոկոսի։ Այսինքն` մշակող արդյունաբերության աճի տեմպը «հետհեղափոխական» Հայաստանում, որտեղ ամեն ինչ ընդունված է «աննախադեպ» համարել, ավելի քան կրկնակի պակաս է, քան մինչև «հեղափոխությունը»։

Գանք հանքարդյունաբերությանը, որն ընդունված է եղել համարել նախկինում արձանագրված արդյունաբերության բարձր աճի հիմքերից մեկը։

«Հեղափոխությանը» նախորդած տարում ընդերքի ոլորտում գրանցվել է արտադրության ծավալների 13,9 տոկոս աճ։ Այնինչ, ընդերքի շահագործմանը պատերազմ հայտարարած Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, որը խոստանում էր, թե այլևս տնտեսական աճը չի լինելու երկրի հարստությունը դատարկելու հաշվին, անցած տարի ընդերքի արդյունահանումն ավելացրել է գրեթե 24 տոկոսով։ Այստեղ գործող կառավարությունն իսկապես ռեկորդակիր է։ Ընդերքի արդյունահանման աճի տեմպը հիմա գրեթե կրկնակի ավելի բարձր է, քան նախկինում էր։ Եվ ոչ միայն աճի տեմպն է բարձր, այլև արդյունահանման իրական ծավալներն են ավելի մեծ։ Ու դա ևս մեծապես նպաստել է արդյունաբերության աճին։ Բայց դրանով հանդերձ, աճի տեմպը տնտեսության այդ ճյուղում չի հասել «մինչհեղափոխական» շրջանի ցուցանիշներին։

Կառավարությունն անթաքույց հիացմունքով է խոսում արտահանման աճի մասին։ Ավելին, ժամանակ առ ժամանակ վարչապետը պարտադրում է, որպեսզի էկոնոմիկայի նախարարը հայտարարի այն ապրանքատեսակների ցանկը, որոնց արտահանումն ավելացել է։

«Կոնյակի արտահանումն աճել է 26,7 տոկոսով, ծխախոտինը` 9 տոկոսով, պղնձի խտանյութինը` 16,8 տոկոսով, անմշակ ոսկունը` 31 տոկոսով, շոկոլադի արտահանումը` 14,6 տոկոսով, մրգային գինիներինը` 75 տոկոսով, խաղողի գինիներինը` 25,5 տոկոսով, ոսկերչական իրերինը` 19,2 տոկոսով»,- խոսելով արտահանման ցուցանիշների մասին՝ ասում է էկոնոմիկայի նախարարը։

Բայց նախարարը մոռանում է, թե ինչպիսին էին արտահանման տեմպերը մինչև «հեղափոխություն»։

«Հեղափոխությանը» նախորդած տարում արտահանման աճն անցնում էր 25 տոկոսը։ Դրան առայժմ ոչ միայն չի հաջողվում հասնել, այլև նույնիսկ մոտենալ։ Արտահանման աճի տեմպն այսօր առնվազն 2,5 անգամ ցածր է։ Եվ գիտե՞ք, թե ինչով է այդ տարբերությունը բացատրում էկոնոմիկայի նախարարը. «Բայց ինչպիսին է եղել դրա նախորդ տարին, որի նկատմամբ մենք 20 տոկոսից ավելի արտահանման աճ ենք արձանագրել: Դրա նախորդ տարին է եղել շատ վատը: Եվ հիմա, երբ ամեն տարվա ընթացքում ունենք իրենից առաջ բարձր բազայով աճած արտահանման քանակ, դրա նկատմամբ 10 տոկոս ցուցանիշը, հավատացեք, բավականաչափ լավ ցուցանիշ է»։

Եվ սա ասում է կառավարության տնտեսական հատվածի պատասխանատուն, ով մինչև «հեղափոխությունը» եղել է նախկին կառավարության տնտեսական քաղաքականության պատասխանատուներից մեկը` փոխնախարարի կարգավիճակով։ Ով՝ ով, բայց նա պետք է, որ լավ հիշեր արտահանման այն ժամանակվա ցուցանիշները։ Սակայն, քանի որ չի հիշում, ստիպված ենք հիշեցնել։

Պաշտոնական վիճակագրությունն արձանագրել է, որ 2017թ. Հայաստանից արտահանումն աճել է ավելի քան 25 տոկոսով։ Ու դա տեղի է ունեցել նախորդ տարվա 20 տոկոս աճից առաջ։

Ահա սա է իրականությունը։ Եվ դա ոչ մի կերպ չի տեղավորվում էկոնոմիկայի նախարարի հնչեցրած մեկնաբանությունների մեջ։ Փաստն այն է, որ «հեղափոխությունից» հետո Հայաստանից ապրանքների արտահանման աճի տեմպն էապես նվազել է։ Չպետք է մոռանալ նաև, որ 2018թ. սկզբին էլ կամ մինչև «հեղափոխություն», արտահանման աճի տեմպը շատ ավելի բարձր էր։ Այն գերազանցում էր 33 տոկոսը, որը Նիկոլ Փաշինյանի կառավարության գործունեության շրջանում նվազեց և տարեվերջին կազմեց ընդամենը 7,8 տոկոս։

Եվս մեկ ոլորտ, որտեղ այսօրվա կառավարությունն «աննախադեպ» հաջողությունների է հասել, իսկ վարչապետը համարում է «հեղափոխության» ամենակարևոր ձեռքբերումներից մեկը։ Խոսքը զբոսաշրջության մասին է։ Անցած տարի, չնայած կառավարության ակնկալիքներին, այնուհանդերձ, զբոսաշրջիկների թվի աճը 15 տոկոսի չհասավ։ Այն կազմել 14,7 տոկոս։

Գուցե դա էլ վատ ցուցանիշ չէ։ Բայց պետք է հիշել, որ «հեղափոխությունից» առաջ զբոսաշրջության ոլորտում ակտիվությունն էլ ավելի բարձր էր ու հասնում էր գրեթե 19 տոկոսի։

«Աննախադեպ» հաջողություններ արձանագրող կառավարությունը ոչ մի կերպ չի կարողանում գյուղատնտեսությունը դուրս բերել անկումից։ Այն, ինչպես կար անկումային մինչև «հեղափոխությունը», «հեղափոխությունից» հետո էլ անկումային մնում է։ Անկման տեմպը հիմա նույնիսկ ավելի է խորացել։

Ահա այսպիսին են «հետհեղափոխական» Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում գրանցված այն «աննախադեպ» հաջողությունները, որոնցով հպարտանում է կառավարությունը։ Բայց մոռանում է, որ նախկինում էլ աճեր եղել են։ Ու շատ ավելի որակյալ և բարձր, քան ունենք այսօր»։