Երկրային կյանքին հրաժեշտ տվեց տաղանդավոր լուսանկարիչ Գերման Ավագյանը
Այսօր՝ փետրվարի 16-ին կյանքի 57-րդ տարում հանկարծամահ է եղել տաղանդավոր լուսանկարիչ, ֆոտոլրագրող Գերման Ավագյանը։
1989 թվականից Գերման Ավագյանը համագործակցել է տարբեր պարբերականների հետ։ Իր լուսանկարներում Գերման Ավագյանը անդրադարձել է սոցիալական հարցերին, մտավոր առողջության խնդիրներին, հանքարդյունաբերության հարցերին, հաշմանդամության ու աղքատության խնդիրներին, ամեն ինչին։
Գերման Ավագյանը լուսանկարիչ չէր նա մտածող էր, մտավորական:
Լուսանկարիչը իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ լուսանկարի միջոցով, կարծես, այսօրվա մեր կյանքը սառնարանում սառեցվում է, որ տարիներ հետո գալիք սերնդին ցույց տանք:
«Չի կարելի ցույց տալ ամեն բան, որովհետև հուզվելը կկորի»,- մեզ սովորեցնում էր Գերման Ավագյանը:
Top-News.am-ը ցավակցում է Գերման Ավագյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին