Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Մարդկանց պետք է վաղ թե ուշ հասկանալի դառնա, որ դատական համակարգը չի կարող հլու-հնազանդ ենթարկվել այդ պահին գործող քաղաքական իշխանությանը․ Հայկ Ալումյան

 ՍԴ հարցը հանրաքվեի դնելու այս փուլը, դրա հետ տրված բացատրությունները, քննարկումները չի կարելի ասել, որ թափանցիկ են։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Հայկ Ալումյանը։

Նրա խոսքով՝ հայտարարվում է մի նպատակ, իսկ իրականում գոյություն ունի այլ նպատակ, որի մասին չի բարձրաձայնվում։ Ալումյանն ասաց, որ վաղ թե ուշ մարդկանց պետք է հասկանալի դառնա, որ դատական համակարգ չի կարող հլու-հնազանդ ենթարկվում է այդ պահին գործող քաղաքական իշխանությանը։

«Դա արդեն չի կարող կոչվել դատական համակարգ։ Մինչև այդ էլ, այս հարցում շատ լուրջ խնդիր ունեինք, և հիմա, փոխարենն այդ խնդիրները լուծվեն, էլ ավելի խորանում են։ Ինչ վերաբերում է միջազգային հանրությանը, ապա ինքն իր հերթին կարծես՝ սկսել է ուշադրություն դարձնել այս խնդրի վրա։ Ի դեպ, երբ նրանք սկսում են իրենց ուշադրության կենտրոնում պահել որևէ երկրի հետ կապված այս խնդիրը, ապա շատ հետևողական են դառնում»,-ասաց Ալումյանը։

Ալումյանի կանխատեսմամբ՝ միջազգային կառույցները, հետագայում ավելի շատ են սկսելու այս հարցերին անդրադառնալ։ Փաստաբանն ասաց, որ Եվրոպական կառույցներն իրենց զեկույցներում կարող են անդրադառնալ Հայաստանում ՍԴ-ի շուրջ իրականացող հակասահմանադրական գործողություններին, և հավանաբար, գնալով ավելի կոշտ գնահատականներ կտան՝ եթե այս խնդիրն այսպես շարունակվեն, դա արդեն թե՛ Հայաստանի վարկանիշի վրա կազդի, թե՛ Հայաստանին ցուցաբերվող օգնության վրա։

«Եվրոպական կառույցների կարծիքի վրա է մեծամասամբ ձևավորվում է Հայաստանի նկատմամբ կարծիքը, որը քիչ բան չէ»,- ասաց Ալումյանը։

Ինչ վերաբերում է նրան, որ հանրաքվեն հակասահմանադրական է, փաստաբանն ասաց, որ Սահմանադրության մեջ ուղիղ գրած է մի բան, որ եթե խնդիրը ներկայացվում է հանրաքվեի որևէ Սահմանադրական փոփոխություն, ապա ՍԴ-ն դրա վերաբերյալ պետք է որոշում կայացնի, թե արդյո՞ք հնարավոր փոփոխությունները հակասահմանադրական չեն։

«Դա ուղիղ գրված է։ Մեզ ասում են՝ բա դուք պատկերացնում եք, եթե այդ փոփոխությունները վերաբերում են ՍԴ-ին, ապա ինչպես կարող ենք ՍԴ-ի վերաբերյալ առաջարկությունները ներկայացնել հենց Սահմանադրական դատարանի գնահատմանը։ Կարելի է ասել, որ շատ էլ տրամաբանական բաներ են ասում, բայց տրամաբանական է թե ոչ, լավն է թե վատը, դա Սահմանադրության մեջ գրված է։ Օրենքը հենց այն է, որ անկախ նրանից, թե ինչ-որ մեկին դուր է գալիս, թե՝ ոչ , տրամաբանական է, թե՝ ոչ, խելամիտ է կամ խելամիտ չէ, քանի դեռ դա օրենք է՝ պետք է կատարվի»,- նշեց Ալումյանը։

Նրա խոսքով՝ քանի դեռ Սահմանադրության մեջ այդ նորմը կա, որ նախքան հարցը հանրաքվեի դնելը պետք է ներկայացվի ՍԴ, ապա նորմը պետք է, անպայման, կիրառվի։

«Ով դա չի անում, խախտում է Սահմանադրությամբ ամրագրված կարգը։ Դրանից հետո, երբ որևէ գործընթաց սկսվում է օրենքի կամ առավել ևս, Սահմանադրության խախտմամբ, անկախ այդ գործընթացի հետագա ընթացքից և ավարտից՝ արդյունքները հետագայում միշտ հնարավոր է լինում դնել կասկածի տակ։ Մենք հիմա ական ենք դնում մեր Սահմանադրության և Սահմանադրական դատարանի տակ, որ այդ ականը ցանկացած հաջորդ իշխանության ժամանակ պայթելու է»,- ասաց Ալումյանը:

Նրա խոսքով, հաջորդ իշխանության մոտ էլ գայթակղություն առաջանալու արդեն իր ուզած դատավորներին մտցնի ՍԴ և այսօրվա դրած ականը պայթելու է այդ ժամանակ։

«Եթե այժմ հաղթի «Այո»-ն, ապա հաջորդ իշխանությունն էլ ասելու է՝ տեսեք 2020թ. այ էս դատավորները հակաօրինական ընթացակարգով նշանակվեցին ու հիմա էլ նրանք են այս նորերին հանելու ու տեղն իրենցը դնելու»,-ընդգծեց Ալումյանը։