Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Չգիտեմ՝ վարչապետն ինչո՞ւ չի անդրադառնում ԶՈՒ-ում սպանություններին, սա պետք է երկրի թիվ մեկ հարցը լինի. Նորայր Նորիկյան

Կարծում եմ՝ վերջին շրջանում զինծառայողների մահացության դեպքերը բանակում տիրող ոչ կանոնադրական հարաբերություններն են, ոչ ֆորմալ բարքերը, ինստիտուտները և հանցավոր ազդեցությունների արդյունք են։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Նորայր Նորիկյանը։

Նրա խոսքով, զինվորական կանոնագրքերի, ՀՀ օրենսդրության կիրառման արդյունքում հնարավոր է հասնել բանակում մթնոլորտի արմատական փոփոխությանը, որն արդեն դարձել է օրվա հրամայական։

«Բանակում շոշափելի քայլեր պիտի անեն այդ աղետի դեմն առնելու համար։ Ես պատրաստվում եմ փակ նամակով դիմել վարչապետ Փաշինյանին, որտեղ նշված կլինեն մի քանի կոնկրետ փոփոխություններ, փոփոխությունների վերաբերյալ առաջարկություններ և ընդհանուր առումով ՀՀ զինված ուժերում ստեղծված իրավիճակը հաղթահարելու ուղղությամբ կետեր։ Մասնավորապես, այդ առաջարկությունների թվին դասվում է զինված ուժերում և ընդհանրապես ՀՀ-ում ռազմական օմբուդսմենի ինստիտուտի ներդրումը, որը կունենա բացառիկ կարգավիճակ, կզբաղվի ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների հիմնախնդիրներով և կունենա այնպիսի լիազորություններ, որոնք հնարավորություն կտան ԶՈՒ-ում որակապես նոր աստիճանի վրա դնել մարդու իրավունքների պաշտպանության և ոչ կանոնադրային հարաբերությունների հաղթահարման հարցերը»,- նշեց փաստաբանը։

Վերջինի խոսքով, ռազմական օմբուդսմենը որևէ ենթակայություն պետական մարմինների նկատմամբ չի ունենա և նրա կողմից տրված եզրակացությունները կամ իրականացված ուսումնասիրություններն ու վերլուծությունները՝ պարտադիր կլինեն պետական մարմինների և, հատկապես, Զինված ուժերի ղեկավար կազմի համար։

«Երկրորդ կարևոր կոնցեպտուալ առաջարկությունը ԶՈՒ քաղաքացիական վերահսկողության ոլորտին է առնչվելու․ մասնավորապես, բանակ-հասարակություն կապերի ճիշտ մոդելավորմանն ու կիրառմանը, որը հնարավորություն կտա մի կողմից ապահովել լիարժեք քաղաքացիական վերահսկողություն ԶՈՒ նկատմամբ, մյուս կողմից՝ բանակ-հասարակության կապի թույլատրելիության մակարդակում ապահովել այնպիսի մթնոլորտ, որը հնարավորություն կտա լիցքաթափելու ԶՈՒ-ում նեգատիվ երևույթները, այսինքն՝ մենք զինծառայողների կապը հասարակության տարբեր շերտերի, ընտանիքի և միջավայրի հետ հնարավորություն կտա, որպեսզի դրական էներգիան տանենք բանակ։ Դա ուղղակի կնպաստի այս չարիքի վերացմանը»,- ասաց Նորիկյանը։

Նրա խոսքով, իր 3-րդ առաջարկությունն այն է լինելու, որ ՊՆ-ի և ԶՈՒ կառավարման օղակում առանձնահատուկ դերակատարություն սահմանեն նորմատիվ իրավական կարգավորումների փոփոխությունների արդյունքում իրավապահ համակարգի լավագույն կառավարման մոդելին անցնելը։

«Այսինքն՝ հիմա ԶՈՒ-ում մի քանի ստորաբաժանումներ են զբաղվում զինծառայողների իրավունքների պաշտպանությամբ, այդ մի քանի ուղղությամբ առաջարկելու եմ, որ կառավարման այնպիսի մոդել ներդրվի բանակում, որ նա՛խ, կլինի ուժեղ ձեռք, կունենա լիարժեք իրավանորմեր մեր զինվորական կանոնագրքերի և ՀՀ այլ նորմատիվ ակտերը կենսագործելու լիարժեք հնարավորություն։ Նաև կունենա կանխարգելիչ բնույթ, որպեսզի այս դեպքերը նվազեցվեն և վերջնարդյունքում արմատախիլ արվեն»,- նշեց Նորիկյանը։

Փաստաբանն ասաց, որ մեկ շաբաթվա ընթացքում այս առաջարկություններն ամփոփ կներկայացնի ՀՀ վարչապետին՝ լրջագույն ուսումնասիրություններ ու հետևություններ անելու համար, քանի որ, իր խոսքով, այն ինչ հիմա կատարվում է մեր բանակում ուղղակի աղետ է յուրաքանչյուրիս համար։

«Ռազմական ոստիկանությունն ու նախարարը ամեն ինչ պիտի անեն այս իրավիճակը շտկելու համար։ Զինված ուժերը պետք է ստանձնի ու իրականացնի կրթական առաքելությունը՝ սկսած զինվորական կանոնագրքերի հստակ կենսագործմամբ, վերջացրած բարոյահոգեբանական վիճակի լիցքաթափմամբ»,- ասաց փաստաբանը։

Վերջինիս դիտարկմամբ, ՀՀ ԶՈՒ-ում հոգեբանական ծառայության մակարդակը շատ ցածր է։ Երկրորդը՝ անձնակազմի հետ տարվող աշխատանքների որակն է. պետք է յուրաքանչյուր զինծառայողի հոգեբանական անձնագիրը հասու լինի հրամանատարական կազմին։ Փաստաբանի խոսքով, հենց զորակոչիկը մտավ զինված ուժեր, պետք է նրա հոգեբանական նկարագիրը հայտնի լինի, նրա հետ պիտի տարվի համապատասխան հոգեբանական աշխատանք, ադապտացիոն փուլ, որպեսզի նա բերվի և համապատասխանեցվի ԶՈՒ կանոնագրքերով սահմանված առանձնահատկություններին։

«Երբ տեսնում են, որ զինծառայողը կոնկրետ հոգեբանական խնդիր ունի կամ նրա հետ կապված նվազագույն խնդիր է առաջանում, բոլոր այդ ինստիտուտները, ծառայությունները պետք է տիրապետեն ամբողջ այս խնդրին։ Բոլոր ստորաբաժանումներն ավտոմատ ձևով պետք է սկսեն աշխատել, որպեսզի չեզոքացնեն խնդիրը»,- ասաց փաստաբանը։

Նորայր Նորիկյանը չգիտի թե վարչապետն ինչո՞ւ չի անդրադառնում ԶՈՒ-ում կատարվող հիմնախնդիրներին, բայց կարծում է, որ սա այն հարցն է, որը պետք է լինի երկրի օրակարգում թիվ մեկը։

«Սա մարտահրավեր է, սա երկրի ռազմական անվտանգության համակարգի ողնաշարին նետված մարտահրավեր է, որը պետք է արմատախիլ արվի։ Այս ինքնասպանությունների շղթան կոնկրետ անձի ինքնասպանություն չէ դա կոնկրետ մի ողջ ժողովրդի մեջ ինքնասպանության տրամադրության հասցնելու գործընթաց է։ Բոլոր դեպքերում և բոլոր ժամանակներում կուզենայի, որ մեր բանակը պետության առաջին պլանում լիներ։ Ինչքան էլ փորձենք սպառազինությունը տարեցտարի ավելացնենք, սննդի կարգը բարելավենք, զինծառայողների աշխատավարձը 5 անգամ բարձրացնենք, վերջիվերջո այդ ամենն արվում է հանուն մարդու։ Եթե մարդը բարոյալքված, իրավազրկված է, մարդու հոգեբանական վիճակը խաթարված է, ապա մենք լուրջ պրոբլեմ ենք ունենալու։ Գրոշի արժեք չունի այդ փոփոխությունները, եթե ԶՈՒ անձնակազմը հոգեբանական խնդիր ունի։ Բանակում բողոքարկման ինստիտուտը պետք է աշխատի վերից վար։ ԶՈՒ-ում մարդու իրավունքները պետք է լինեն առաջնային դերում, որովհետև իրավազուրկ զինծառայողը չի կարող բարոյապես մարտունակ լինել և ապահովել իր վրա դրված գործառույթները»,- նշեց Նորիկյանը։