Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Պետական միջոցները, իշխանության ջանքերը անվտանգության խնդիրներին ուղղելու փոխարեն, մեկ անձի համար հանրաքվե ենք կազմակերպում. Գևորգ Պետրոսյան

 

Ուրիշ ով, եթե ոչ իշխանությունն է մեղավոր, քանի որ իշխանությունը իր ամբողջ ներուժը ծառայեցնում է մարդկանց անհարկի հետապնդելուն, չհիմնավորված օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու ուղղությամբ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը` անդրադառնալով բանակում տիրող իրավիճակին, 2020 թվականին գրանցված արդեն 11 մահվան դեպքերին: Նա ցավակցեց բոլոր զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին:

«Փոխարենը պետական միջոցները, իշխանության ջանքերը ուղղենք անվտանգության խնդիրներին, մեկ անձի համար հանրաքվե են կազմակերպում: Միլիարդները թող դրվեն բանակի ոլորտում, որպեսզի բարձրացի բանակային կարգապահությունը: Ես չեմ հիշում մի դեպք, որ նման անմեղ դեպքերից հետո որևէ հրամանատարի որևէ պատասխանատվության ենթարկեն, ոչ թե մեկ-երկու տարի պայմանական դատապարտության, այլ իսկապես ցմահ ազատազրկեն, որ դաս կլինի մյուսների համար»,-ասաց նա:

Գևորգ Պետրոսյանը նշեց, որ, իհարկե, զինվոր կորցնելը մեծ դժբախտություն է, սակայն այլ խնդիր է, երբ զինվորը զոհվում է թշնամու գնդակից, այլ է բոլորովին խնդիրը, երբ զինվորը զոհվում է իր ծառայակցի անօրինական գործողությունների և հրամանատարի հանցավոր անգործության հետևանքով: Նա նշեց, որ այդպիսի զոհերի թիվը այս տարի հատկապես աննախադեպ աճ է գրանցվել:


«Այս դեպքերը ցույց են տալիս, որ կարգապահությունը թույլ է, հրամանատարությունը իր դիրքերում չի գտնվում, չի կատարում իր կարգավիճակից բխող անհրաժեշտ պարտականությունները: Եթե հրամանատարը խիստ լինի, ինչպես կարող է նրա ներկայությամբ նման բան արվի, ուրեմն մթնոլորտը բարձիթողի վիճակում է գտնվում, և հրամանատարների մի խումբ կա, որ իր գործին վերաբերում է որպես աշխատանքային պարտականություն: Երեխա կա՝ ֆիզիկապես թույլ է, վախի զգացում ունի, այդ երեխաներին ճնշում են և նրանք էլ գնում են ինքնասպանության, որովհետև մտածում են, որ դա է փրկության միակ ճանապարհը, կամ իրար են զենքով վնասում: Մենք պատերազմական վիճակում գտնվող երկիր ենք, եթե անգամ հակառակորդի գնդակից մեկ զինվոր է զոհվում, ուրեմն պատերազմ կա, մենք այսօր ռազմական գործողությունների մեջ գտնվող երկիր ենք, այդ պայմաներում բավարար չէ՞ հանդուրժենք զինվորի մահը ծառայակցի կողմից, կամ ինքնասպանության դեպքերը»,-ասաց նա:

Գևորգ Պետրոսյանը նշեց, որ սա շատ ամոթալի, մեր ազգային անվտանգության տեսանկյունից սպառնալից երևույթ է և պետք է կանխել այն: Ինչ վերաբերում է վարչապետի մեկնաբանությանը, սա քրեական ենթամշակույթի արտահայտման ձևերից է և երբեմն զինվորների արժանապատվության համար պրոբլեմ է, որ իրենց վարտիքը լվացքի մեքենայի մեջ հայտնվի ուրիշի վարտիքի հետ, պատգամավորը նշեց, որ այդ խնդիրները եղել են սովետական ժամանակներից, իսկ այն ժամանակ այսքան զոհեր չէին լինում:

«Այս իշխանությունը յոթ երգ գիտի, չորսը կոռուպցիայի մասին, երեքն էլ քրեական ենթամշակույթի: Ես այդ պատճառաբանությունը շատ թույլ եմ համարում, իրականում սա էլ մի փորձ է, որ իշխանությունը հետին թվով հիմնավորումներ բերի, թե ինչի է Հայաստանում ինչ-որ նոր չափով պայքար սկսում քրեական ենթամշակույթի դեմ: Շատ ավելի վտանգավոր են այսօր մեր ազգային անվտանգության չլուծված խնդիրները, քան ինչ-որ ենթամշակույթ, այս երևույթները կան, բայց այնքան վտանգավոր չեն մեզ համար, որքան վերջին ցավալի երևույթները: Թող իշխանությունն ամեն անգամ մատի փաթաթան չսարքի արհեստական ստեղծած օրակարգերը, թող իշխանությունը ուժ ու քաջություն ունենա՝ ճիշտ ընտրել առաջնային, գերակա խնդիրները, որոնք սպառնում են անվտանգությանը և դրանց տա խելամիտ լուծում, ինչ-որ չափով այդ հարցում լսի նաև ընդդիմությանը»,-ասաց նա:

Խոսելով զոհերի դեպքերով քննիչ-հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտության մասին՝ Գևորգ Պետրոսյանը նշեց, որ քննիչ հանձնաժողով ամեն ինչի համար չի կարելի ստեղծել: «Այդ դեպքում իրավապահ մարմինները ինչո՞ւ են աշխատավարձ ստանում, մենք ունենք ոստիկանություն, ռազմական ոստիկանություն, քննչական մարմիններ, դատախազություն, զինվորական դատախազություն, դատարաններ, այդ մարմինները ինչո՞ւ համար են, եթե մենք ամեն հանցագործության դեպքում պետք է քննիչ հանձնաժողով ստեղծենք, մենք դրանով նսեմացնում ենք մեր իրավապահ մարմինների դերն ու նշանակությունը: Մեր իշխանությունը, որ այդպես դատավորների վրա մատ է թափ տալիս, հիմա էլ մատ թող թափ տա քննչական մարմնի վրա, և ասի, որ ամենակարճ ժամանակահատվածում բացահայտի մահվան իրական հանգամանքները և ղեկավարներին պատասխանատվության ենթարկի»,-ասաց նա:

Գևորգ Պետրոսյանը նկատեց, որ նախկինում, երբ զինվորի հետ կապված նման դեպք էր լինում, ամբողջ հանրապետությունը ցնցվում էր, հիմա այնքան է տարածվել նման դեպքերը, որ դարձել է սովորական բան: Ըստ նրա`դեպքերի աճը պայմանավորված է անպատժելիության մթնոլորտով:

Պատգամավորը նշեց, որ այդ հեղափոխություն կոչվածը պետք է անդրադառնա բանակաշինության վրա: «Իմ անձնական կարծիքն է, որ հեղափոխություն չի եղել, որևէ առաջընթաց չի գրանցվել, հեղափոխություն եղել է միայն մի քանի ընտանիքների բարեկեցության հարցում, որին ականատես ենք բոլորս»,-ասաց նա: