Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

«ՈՉ»-ի դրոշը գետնին չի մնա. շտաբը կձևավորվի

Ապրիլի 5–ին նախատեսված սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ին և կավարտվի ապրիլի 3-ին։ Խորհրդարանական ընդդիմությունը անմասն կմնա քարոզարշավից. ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն հանրաքվեի իրականացնումը համարում են հակասահմանադրական: Սակայն, մտավախությունը, թե «ՈՉ»-ի քարոզչական կողմ չի լինի, փարատվեց. իրավաբանների և իրավապաշտպանների մի խումբ հանդես կգա «ՈՉ»-ի դրոշակով, այս մասին հայտարարեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, ում հետ էլ զրուցել ենք իրենց հետագա անելիքների մասին:

«Մեր նախաձեռնությունը իրավաբանների անունից է և իրավաբանների համար։ Որպես նախաձեռնող խմբի անդամ նախաձեռնության կարգով գրանցում ենք բացառապես իրավաբանների»:

Մելիքյանն ընդգծեց, որ նախաձեռնության իրականացման համար օրենքով սահմանված են 50 և ավել քաղաքացիներ, իսկ այդ թիվն իրենց համար խնդրահարույց չէ, որովհետև ցանկություն հայտնողների թիվն ավելին է: Մելիքյանն ու շատ այլ իրավապաշտպաններ ակտիվ քարոզչությամբ չեն զբաղվելու, այլ հարթակ են տրամադրելու մյուսներին:

«Մեր խնդիրները երեքն են՝ առաջինը, որ հարթակ ստեղծենք քարոզչություն իրականացնելու ցանկություն ունեցող կողմերի համար, որպեսզի հավասար հնարավորություն ունենա մեր հանրությունը լսելու և ունկնդրելու ինչպես կողմ, այնպես էլ ԱՅՈ-ն բացառող մյուս տեսակետները: Երկրորդը՝ վերահսկողական ռեսուրսներ ունեցող քաղաքացիներին հնարավորություն ենք տալու իրականացնել վերահսկողությունը, խոսքը գնում է վստահված անձերի, հանձնաժողովի անդամներ գրանցվելու մասին: Երրորդը՝ մեր խնդիրն ենք համարում լարված, շիկացած ու թշնամանքի այս մթնոլորտը նվազեցնելու, ցրելու աշխատանքներ իրականացնել: Մենք մտածում ենք, որ այս հանրաքվեն հակասահմանադրական է, և դա առաջին լուրջ հարվածն է մեր պետականությանը և մենք ցանկանում ենք այնպես անել, որ ռիսկերը հնարավորինս նվազեցվեն և դրան չգումարվի նաև անարդարությունը: Անարդարացիության խնդրի կբախվեինք, եթե «ՈՉ»-ի դրոշը գետնին մնար, և որևէ քաղաքացիական նախաձեռնություն չբարձրացներ»:

Մելիքյանը նշեց՝ քանի որ նախաձեռնությունը քաղաքացիական է, դրան կարող են միանալ ՀՀ քաղաքացիները, ոչ թե ինչ-որ կուսակցություններ կամ ուժեր:

«Մենք հարթակ ենք տրամադրելու բոլոր այն քաղաքացիներին, ովքեր չեն մտնելու ատելություն քարոզելու տիրույթ, չեն օգտագործելու ատելության բառամթերք: Հակառակ կողմից ակնկալում ենք նույն մոտեցումը»:

Անդրադառնալով խորհրդարանական ուժերի չեզոք կեցվածքին՝ Մելիքյանն ասաց, որ ԼՀԿ-Ն և ԲՀԿ-ն իրենց դիրքորոշումը հայտնել են քաղաքական տեսանկյունից, բայց և նա ըմբռնում է խորհրդարանական ընդդիմության ներկայացրած փաստարկները

«Այն փաստարկները, որոնք ներկայացրին այդ ուժերը, ինձ համար ընդունելի են և խիստ տրամաբանական»:

Առաջնորդվելով օրենքով սահմանված ժամկետով՝ նախաձեռնող կողմը երեքշաբթի օրը կդիմի ԿԸՀ՝ պաշտոնապես ձևավորելու «ՈՉ»-ի քարոզչական կողմը: