Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Մամուլ

Նիկոլ Փաշինյան․ կեղծիքի կոմբինատորը

«168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանի հանրային-քաղաքական կյանքի շարժիչ ուժը շարունակում է լինել կեղծիքը՝ բառի լայն եւ նեղ իմաստներով։ Այնպես չէ, որ կեղծիքը նոր մատերիա է հայկական իրականությունում, պարզապես 2018 թվականի հեղափոխությունից հետո այն նոր դրսեւորումներ ու մատուցման նոր ձեւեր է ստացել։ Նախկինում՝ շուրջ երկու տասնամյակ, երկրում ամենաշատը կեղծվող երեւույթը մարդկանց քվեն էր, որի շնորհիվ իշխանությունն արտադրվում ու վերարտադրվում էր։ Ու հենց դա էլ, լայն իմաստով, հանգեցրեց 2018 թվականի փոփոխություններին․ մարդիկ հոգնել էին տոտալ կեղծիքից եւ մեծ առումով մերժեցին հենց այդ կեղծիքը։ Բայց կեղծիքի նախկին ու ներկա դրսեւորումներում կա մի էական տարբերություն։ Նախկինում իշխանությունը մեծ հաշվով չէր էլ թաքցնում կեղծիքի փաստը, մարդիկ գիտեին այդ մասին ու ըստ էության ապրում էին՝ դրա հետ համակերպված։

Այլ է պատկերն այսօր։ Հիմա կեղծվում է իրականությունը՝ լայն իմաստով, սուտը, մանիպուլյացիան դարձել են պետական քաղաքականություն, ու դա դեռեւս ազդեցիկ է։ Ամենաբարձր մակարդակով հայտարարվում է, որ երկրում բոլոր խնդիրների մեղավորը Սահմանադրական դատարանի գործող կազմն է, եւ դա ներկայացվում է՝ որպես իրականություն, իսկ բոլոր նրանք, ովքեր կհակառակվեն դրան, այսինքն՝ կբարձրաձայնեն ճշմարտությունը, հռչակվում են պետական դավաճաններ։

Տնտեսության մեջ շարունակում են իշխել ու գերիշխել բոլոր նախկին օլիգարխները, բայց նրանք հիմա անվանակոչված են՝ որպես «խոշոր սեփականատերեր»։ Ու բոլոր նրանք, ովքեր համարձակվում են բարձրաձայնել այդ մասին, այսինքն՝ ասել ճշմարտությունը, կրկին հռչակվում են՝ որպես պետական դավաճաններ։ Այս իրավիճակն է ամեն օր ու ամենուր։

Իշխանությունը պատերազմ է հայտարարել ճշմարտությանը եւ այդ պատերազմում օգտագործում է բոլոր հնարավոր միջոցները, սկսած ֆեյքերից ու մանիպուլյատիվ այլ գործիքներից՝ մինչեւ անգամ բարձրաստիճան պաշտոնյաների ընտանիքի անդամների ներգրավում։ Ճշմարտության դեմ հայտարարված պատերազմի խորքային նպատակն այն է, որ Նիկոլ Փաշինյանը կարողանա իշխել կեղծիքի թագավորությունում, որովհետեւ միայն դրանում է հնարավոր մասսաներին կառավարել՝ որպես հիմնական միջոց օգտագործելով պոպուլիզմը։

Այսօր էլ, ինչպես նախկինում, Հայաստանն ապրում է տոտալ կեղծիքի պայմաններում, այն տարբերությամբ, որ եթե նախկինում այդ կեղծիքն արձանագրվում էր հիմնականում ընտրական տեղամասերի ու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) գրանցամատյաններում, ապա այսօր արձանագրվում է ամենուր՝ սոցիալական ցանցերում, մամուլում, հեռուստատեսությամբ, պաշտոնական ելույթներում ու հաղորդագրություններում։ Կեղծիքն այնքան շատ է ու այնքան համոզիչ, որ մարդկանց մոտ ստեղծում է իրականության պատրանք։ Այսինքն՝ կեղծիքն աստիճանաբար դառնում է իրականություն, իրականությունը՝ կեղծիք։ Որովհետեւ՝ ինչպես իրականությունը, այնպես էլ՝ կեղծիքը, մարդկանց գիտակցության մեջ է, որը դեռեւս կարողանում է կառավարել Նիկոլ Փաշինյանը պոպուլիստական ճառերով ու էժանագին շաղակրատությամբ։

Բայց կեղծիքը որպես իրականություն ներկայացնելու մարտավարությունը չի կարող անվերջ գործել։ Հասարակությունը մի օր հոգնում է կեղծիքից ու ցանկանում է վերադառնալ իրականություն։ Ե՞րբ դա տեղի կունենա՝ այս պահին դժվար է ասել։ Բայց ակնհայտ է, որ հասարակությունը կարող է կեղծիքի մեջ ապրել մի որոշ ժամանակ, գուցե մի փոքր ավելի, բայց ոչ հարատեւ։ Ճշմարտությունը մի օր, ի վերջո, հաղթելու է կեղծիքին, եւ մարդիկ վերադառնալու են իրականություն։

Ով ով՝ Նիկոլ Փաշինյանը դա ամենալավը գիտի։ Ոչ միայն այն պատճառով, որ ինքն է կեղծիքի գլխավոր կոմբինատորը, այլ նաեւ՝ որովհետեւ 2018 թվականին իշխանության է եկել այն պահին, երբ հասարակության գիտակցության մեջ մի պահ ճշմարտությունը հաղթել է կեղծիքին։ Մնում է սպասել ճշմարտության հաջորդ գալստյանը, որը կարող է լինել նույնքան անսպասելի, որքան 2018 թվականին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում