ԵԽԽՎ համազեկուցողներն ավելի կոշտ ձևակերպումներ պարունակող նոր եզրակացություն-փաստաթուղթ կհրապարակեն
«Փաստը» գրում է. «ՀՀ իշխանությունների նախաձեռնած հանրաքվեի առնչությամբ, որի անցկացման որոշումը, մի շարք մասնագետների կարծիքով, տեղի է ունեցել ՀՀ Սահմանադրության և օրենքների խախտումներով, ներքաղաքական դաշտում արդեն իսկ հստակեցվում են հիմնական դերակատարների դիրքորոշումները:
Սակայն, հայաստանյան ուժերի և մասնագետների հնչեցրած գնահատականներից բացի, թեմայի հետ կապված իրենց գնահատականներն են ներկայացնում նաև միջազգային տարբեր կազմակերպություններ: Մասնավորաբար, անհանգստություն էին հայտնել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի մոնիթորինգի հարցերով համազեկուցողներ Անդրեյ Շիրցելը (Սլովենիա, EPP/CD) և Կիմո Կիլյունենը (Ֆինլանդիա, ՏOC):
Համազեկուցողներն իրենց մտահոգությունն էին հայտնել ՍԴ և վարչապետի գրասենյակի միջև գոյություն ունեցող լարվածության վերաբերյալ:
«Փաստ» թերթի աղբյուրները փոխանցում են, որ կարճ ժամանակաշրջանում ԵԽԽՎ համազեկուցողները ՀՀ-ում տեղի ունեցող զարգացումների մասով նոր եզրակացություն-փաստաթուղթ են հրապարակելու, որտեղ ավելի կոշտ ձևակերպումներ են ներառված:
Մեր տեղեկություններով՝ ՍԴ շուրջ առկա խնդիրների հետ կապված՝ մինչև հանրաքվեի անցկացումը եվրոպական պատվիրակություն կժամանի Հայաստան՝ տեղում իրավիճակին արմատապես ու խորքային ծանոթանալու համար»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին