Իշխանավորներն սկսել են պետական կառույցների «թավշեցման» գործընթացի երկրորդ խոշոր փուլը
«Փաստը» գրում է. «Իշխանավորներն սկսել են պետական կառույցների «թավշեցման», այսինքն՝ պետական համակարգում սեփական թիմի անդամներին ընդգրկելու գործընթացի երկրորդ խոշոր փուլը: Հատկանշականն այն է, որ «առաջնային» նշանակումների ալիքից հետո իշխող թիմը մոտ մեկ տարի յուրատեսակ «թայմ աութ» էր վերցրել և, ըստ մեր տեղեկությունների, ներկուսակցական «քասթինգ» էր անցկացնում՝ փորձելով լուծել երկու հարց, նախ՝ աստիճանաբար ազատվելով «նախկիններից»՝ տեղավորել նաև «երկրորդ-երրորդ էշելոնի» թիմակիցներին, և երկրորդ՝ զտել նաև սեփական շարքերը և պետական ծառայության մեջ ներառել նրանց, որոնք չեն քննարկում «շեֆության» որոշումները, առավել վստահելի են ու անվերապահ կատարող:
«Փաստ» թերթը տարբեր գերատեսչություններից տեղեկություններ է ստանում, որ վերջին մեկ ամսվա ընթացքում տարբեր ՔՊ-ականներ պաշտոններ են ստանում պետական «երկրորդական» գերատեսչություններում՝ հիմնականում տեղակալների մակարդակով: Այս միտումը գործում է նաև մարզային սեգմենտում: Մեր զրուցակիցներից մեկը նշեց, թե պետական կառույցներում այս թեմայի հետ կապված սկսել են հիշել լևոնտերպետրոսյանական ժամանակները, երբ իշխանությունները բացահայտ ասում էին՝ «պոլի փետ լինի, բայց ՀՀՇ-ից լինի»: Նույնանման քաղաքականություն էին վարում նաև ՀՀԿ-ականները»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին