Իշխանությունները չպետք է մնան առանց վերահսկողության, հարթակ ենք ստեղծում «այո»-ն բացառող կարծիքների համար
«Հրապարակը» գրում է. «Արտախորհրդարանական ընդդիմությունը պլանավորել է իր անելիքները՝ կապված հանրաքվեի հետ։ «Բանակցում ենք հայտնի քաղաքական ուժերի հետ, արդեն իսկ ունենք պայմանավորվածություններ` համատեղ ժողովրդին բացատրելու, թե ինչ է կատարվում այսօր Հայաստանում»,- ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Քաղաքական ուժերը չցանկացան «ոչ»-ի շտաբում լինել, սակայն դա չի նշանակում, որ ակտիվ ձևով չենք պայքարելու ընդդեմ «այո»-ի` հակաիրավական այս վիճակը կանխելու, հասարակական ներվը թուլացնելու համար։ Պետք չէր, որ քաղաքական ուժերը վերածվեին հակահերոսի, և իշխանությունը նրանց թիրախ դարձներ՝ նախընտրեցինք այս մարտավարությունը»,- ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը։
«Ոչ»-ի հարթակը զբաղեցնելու է իրավական համքարությունը՝ որպես մասնագիտական պայքարի մարտիկ։ Եթե չանեին, ապա հանրաքվեի ընձեռած հնարավորությունները կփոշիանային` անվճար եթեր, հանձնաժողովի անդամներ նշանակել, հանրաքվեն վերահսկել:
«Իշխանությունները չպետք է մնան առանց վերահսկողության. մեր նախաձեռնության շրջանակն ընդգրկում է այն մարդկանց, ովքեր մեկ շաբաթ առաջ խնդրագիր ներկայացրին հանրապետության նախագահին` չստորագրել հանրաքվեի փաստաթուղթը»,- ասաց «ոչ»-ի շտաբի ներկայացուցիչ, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը:
Իսկ Դուք չե՞ք լեգիտիմացնում հակաօրինական հանրաքվեն։ «Ոչ, այս քայլով հանրաքվեի ողջ հակաիրավական անհեթեթ գործընթացը պահում ենք մեր և հասարակության ուշադրության ներքո, որպեսզի էլ ավելի հակաիրավական չդառնա, հարթակ ենք ստեղծում «այո»-ն բացառող կարծիքների համար»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Ջերմաստիճանը կբարձրանա
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Բիզնեսը գտել է հուսալի մատակարարման շուկաներ․ Հորմուզի փակման տնտեսական հետևանքները
Բրիտանական Sky-ITV-ն կմրցակցի YouTube-ի, Netflix-ի, Amazon-ի և Disney-ի հետ