Մենք չենք արձագանքում թվիթերյան անհայտ օգտատերերի կողմից գրված, այնուհետև ջնջված անձնական գրառումներին․ ԱԳՆ մամլո խոսնակ
Ադրբեջանցի Սամիր Մամադովը «Թվիթերում» գրառում է կատարել այն մասին, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հանդիպել է Արցախի ադրբեջանական համայնքի ղեկավարի հետ։ Գրառումն այնուհետև ջնջվել է։ Թեմայի վերաբերյալ Tert.am-ը մեկնաբանություն է խնդրել ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանից։
-Ադրբեջանցի Սամիր Մամադովը «Թվիթերում» գրառում է կատարել այն մասին, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հանդիպել է Արցախի ադրբեջանական համայնքի ղեկավարի հետ։ Խնդրում եմ՝ մեկնաբանեք, թե ի՞նչ հանդիպման մասին է խոսքը, արդյո՞ք առաջիկայում նմանօրինակ հանդիպումներ լինելու են Արցախի ներկայացուցիչների հետ։
-Մենք չենք արձագանքում թվիթերյան անհայտ օգտատերերի կողմից գրված, այնուհետև ջնջված անձնական գրառումներին։
Ինչ վերաբերում է Ձեր հարցի երկրորդ մասին, ապա, ելնելով իր մանդատից, պարոն Կասպրշիկը այցելում է հակամարտության երեք կողմերին: Նա պարբերաբար հանդիպումներ է ունենում Արցախում Արցախի ընտրված և այլ ներկայացուցիչների հետ, այն է՝ Արցախի իշխանությունների և քաղհասարակության հետ: Պարոն Կասպրշիկի հանդիպումների ժամանակացույցի հետ կապված խնդրում ենք դիմել իր գրասենյակ։



















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին