Խժդժություննե՞ր. «Իմ քայլի»-ից պարբերաբար հանդիպումներ են ունենում «Լուսավոր Հայաստանի» պատգամավորների հետ
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, իմքայլական տարբեր գործիչներ պարբերաբար հեռախոսազանգեր ու հանդիպումներ են ունենում «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների հետ եւ փորձում համոզել որոշ պատգամավորների՝ դուրս գալ խմբակցության կազմից, իսկ նվիրված ու ակտիվ կուսակցականներին՝ հեռանալ կուսակցությունից։
Ավելին, այս գրոհներին զուգահեռ, իշխանությունները սոցցանցային հարթակներով ու ֆեյքերով տեղեկություններ են տարածում, թե մի քանի պատգամավորներ կլքեն ԼՀԿ շարքերը: Այս ամենի նպատակը ներքին խժդժություններ ձեւավորելն ու կուսակցությունը հնարավորինս թուլացնելն է:
ԼՀԿ-ում նման քայլերի մասին արդյո՞ք տեղեկություններ ունեն: ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը «Փաստի» հետ զրույցում ասաց. «Մենք նման տեղեկություններ չունենք, բայց կարող եմ ասել, որ դա շատ հատուկ է իշխանությունների գործելաոճին, եւ բնավ չեմ բացառում։ Բայց մեզ մոտ նման խժդժություններ չկան, մեր թիմում ամեն ինչ շատ ներդաշնակ է, միասնական: Այնպես որ, թող փորձվեն հանկարծ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին