Դատախազությունը Էդմոն Մարուքյանին առերեւույթ սպառնալու հարցով հաղորդումն ուղարկել է ոստիկանություն
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հասցեին առերեւույթ հնչած սպառնալիքների հարցով գրությունը Գլխավոր դատախազությունն ուղարկել է ոստիկանություն։ NEWS.am-ի հետ զրույցում այս լուրը հաստատեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը:
Գրությանն ընթացք է տրվելու Քրեական դատավարության օրենսգրքի 180 (հանցագործությունների մասին հաղորդումները պետք է քննարկվեն եւ լուծվեն անհապաղ, իսկ գործ հարուցելու առիթի օրինականությունը եւ հիմքերի բավարար լինելը ստուգելու անհրաժեշտության դեպքում` դրանց ստացման պահից 10 օրվա ընթացքում) եւ 181 (հանցագործության մասին տեղեկություն ստանալու յուրաքանչյուր դեպքում ընդունվում է հետեւյալ որոշումներից մեկը` 1) քրեական գործ հարուցելու մասին,2) քրեական գործ հարուցելը մերժելու մասին, 3) հաղորդումն ըստ ենթակայության հանձնելու մասին) հոդվածի հատկանիշներով:
Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 11-ին լրագրողների հետ զրուցում Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ անհայտ անձանց կողմից սպառնալիքներ է ստանում եւ դրանց վերաբերյալ հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին