ԱՄՆ դեսպանատունը կիսում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի մտահոգություններն Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանում փետրվարի 9-ին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ կապված: Այս մասին տեղեկացնում է turan.az կայքը:
Դեսպանատան հայտարարության մեջ ասված է, որ ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելությունը կիսվել է իր հետևություններով ու մտահոգություններով փետրվարի 9-ին կայացած ընտրությունների վերաբերյալ, որոնք անցել են սահմանափակ օրենսդրական և քաղաքական միջավայրում, ինչը խանգարել է իրական մրցակցությանը:
«Այս ընտրությունները տեղի են ունեցել մամուլի և հավաքների ազատության սահմանափակումներով»,-ասված է դեսպանատան հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ ասվում է նաև, որ Ադրբեջանը խոստացել է որքան հնարավոր է արագ ուսումնասիրել ընտրական գործընթացում տեղի ունեցած խախտումները:
«Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների գրասենյակի հաշվետվությունը ցույց է տալիս, որ ընտրություններում բազմաթիվ խախտումներ են գրանցվել: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի նախորդ և սպասվող առաջարկությունների ուսումնասիրությունն ու կատարումը համարվում է Ադրբեջանի պարտքը որպես ԵԱՀԿ անդամ, և որ ամենակարևորն է` Ադրբեջանի ժողովրդի առաջ»,-ասված է հայտարարության մեջ:
Հայտարարության վերջում ԱՄՆ դեսպանատունը շեշտում է իր պատրաստակամությունը համագործակցելու Ադրբեջանի կառավարության և ժողովրդի հետ:
Ավելի վաղ Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելությունը հայտնել էր, որ Ադրբեջանում անցկացված ընտրությունները ժողովրդավարական չեն եղել:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Ջերմաստիճանը կբարձրանա
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը