ՍԴ այն դատավորները, որոնք այս գործընթացի արդյունքում գործից դուրս կգան, գնալու են մինչեւ ՄԻԵԴ. Տարոն Սիմոնյան
Ցանկացած ժողովրդավարություն առանց իրավական պետության գոյության հավասարվում է ամբոխավարության, եւ դա ժողովուրդների դժբախտությունների սկիզբն է համարվում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով սահմանադրության հանրաքվեի անցկացմանը:
Նա հիշեցրեց, որ Սահմանադրության 3-րդ անփոփոխելի հոդվածում սահմանվում է, որ հանրային իշխանությունը սահմանափակվում է մարդու իրավունքներով:
Տարոն Սիմոնյանն անդրադարձավ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ԱԺ որոշման ընդունման ընթացակարգային խախտումներին՝ նշելով. «Եթե առաջին ընթերցման ժամանակ հարցը չի ընդունվում, այն դուրս է գալիս օրակարգից: Որպեսզի հանրաքվեի դնելու հարց լիներ, պարտադիր էր, որ երկրորդ ընթերցման ժամանակ հարցը մերժվեր: Միայն այս պարագայում հնարավոր կլիներ դիմել ՍԴ, ապա նաեւ հանրաքվեի դիմել: Մենք այս գործընթացը չենք ունեցել:
Իշխանության մեր գործընկերներն ասում են, որ եթե ՍԴ դիմեինք, ինքն իր լիազորությունների վերաբերյալ չէր կարող որոշում ընդունել: Շատ երկրներում այդ պրակտիկան եւ կա եւ ՍԴ-ները իրավունք ունեն իրենց լիազորությունների վերաբերյալ որոշումներ կայացնել: Բայց եթե խնդիրը սա էր, կարելի էր հանրաքվեի դնել մեկ հոդված, որ ՍԴ-ն իրավունք չունի իր լիազորությունների վերաբերյալ որոշում կայացնել»:
Ինչ վերաբերում է բովանդակային խախտումներին, Տարոն ՍԻմոնյանն ասաց, որ օրինակ, Վենետիկի հանձնաժողովն ընդգծել էր, որ չի կարելի իրավիճակ ստեղծել, որ միանգամից մի քանի դատավորներ դուրս գան աշխատանքից, իսկ այս նախագիծը ենթադրում է, որ միանգամից 7 դատավորներ դուրս են գալիս աշխատանքից, իսկ դա հենց հակասահմանադրական է եւ իրական ճգնաժամ է:
«Ավելին, այս դատավորների նկատմամբ օրենքի հետադարձ ուժն է կիրառվում, որն արգելված է մեր Սահմանադրությամբ: Այն դատավորները, որոնք այս գործընթացի արդյունքում գործց դուրս կգան, գնալու են մինչեւ Եվրոպական դատարան, ստանալու են որոշում, որի համաձայն պետք է փոխհատուցում ստանան Հայաստանից: Մենք ուզում ենք տեղ հասցնել, որ այս սխալների պատճառով վաղվա սերունդը պետք է մի քանի մլն եվրոյի տուգանք վճարի»,-ընդգծեց նա:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Ջերմաստիճանը կբարձրանա
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը