«Զգուշացնում եմ, այ գյադա, շուտով գնդակները որոտալու են, նայի չդիպչի». Մարուքյանը՝ իրեն ուղղված սպառնալիքի մասին
ԱԺ հայտնի նիստից հետո բավականին մեծ ատելության գեներացիա տեղի ունենում երկրում, որի հետեւանքն է նաեւ այն, որ ես, ինձ հարազատ մարդիկ, կուսակցականներ ստանում ենք նամակներ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Խոսքը մեկնաբանությունների մասին չէ, հասկանալի է՝ ինչ է տեղի ունենում, կանտորաներում նստած հայհոյում են կամ ինչ-որ մեկին սրբադասում: Բայց ես ներկայացրել են հաղորդում գլխավոր դատախազին: Ինձ ասում էին՝ հրապարակի այդ տեքստը, որովհետեւ մեջը հայհոյանքներ կային, չէի ուզում հրապարակել»,-ասաց Մարուքյանը:
Այդուհանդերձ նա նշեց, որ իրեն ուղղված նամակում գրված է եղել. «Զգուշացնում եմ, այ գյադա, շուտով գնդակները որոտալու են, նայի չդիպչի...»: Մնացածը հայհոյանք է, չեմ ուզում կարդել: Գրողը ֆեյք չի, մենք պարա՞պ ենք՝ ֆեյքերով զբաղվենք: Մենք ֆեյքերով չենք զբաղվում: Բոլոր տվյալներն ուղարկվել է Գլխավոր դատախազին:
Սրա հետ կապված իմ հիասթափությունն եմ ուզում ներկայացնել, որ քաղաքական գործիչը հրապարակային հայտարարում է, որ սպառնալիքներ է ստանում, ոչ մի իրավապահ մարմին չի հետաքրքրվում: Երեւի սպասում են՝ մեկին գնդակահարեն, հետո գնան ասեն՝ տաք հետքերով գտանք գնդակահարվածին կամ չգտանք գնդակահարողին»,-ընդգծեց Մարուքյանը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին