Դեռ չեն որոշել, թե ինչ է անելու գորգի տակ» Փաշինյանի հետ «խաղացող» նախկին գորշ կարդինալ Աղվան Հովսեփյանը
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե նախկին դատախազ Գեւորգ Կոստանյանի վերջին հայտարարությունն առ այն, որ ինքը Հայաստան կվերադառնա պայմանով, եթե իշխանությունները երաշխիք տան, որ տեղի կունենա իրավական մարմինների, բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ Հայաստանում ներկա միջազգային կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ հրապարակային` «բաց դատավարություն»։
Միայն այս դեպքում թացը` չորից, քաղաքականը` իրավականից, դեմագոգիան`պոպուլիզմից կզատվի, Մարտի մեկի իրական պատկերը, իսկ որ ամենակարեւորն է` 10 զոհերի սպանության հանգամանքներն ու կատարողները «ջրի երես» դուրս կգան, ինչին բացարձակ անդրադարձ չկա:
Ի դեպ, այս առնչությամբ «Իմ քայլից» ձայն-ծպուտ դուրս չեկավ, փոխարենը Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների շրջանում անկանոն շարժումներ սկսվեցին. վերջինիս ջատագով Արմեն Խաչատրյանը, ոչ ավել-ոչ պակաս, հայտարարեց, որ եթե իշխանությունները համաձայնեն Կոստանյանի առաջարկի հետ, ինքը կառավարության դիմաց հացադուլ կանի։
Ինչ կանեն մնացած իրավապահները, այդ թվում «գորգի տակ» Փաշինյանի հետ «խաղացող» նախկին գորշ կարդինալ Աղվան Հովսեփյանը, ասում են` դեռ չեն որոշել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին