«Ծառուկյանը լքել է 1-ին տեղը»․ հայտնի են ԱԺ-ից ամենաշատը բացակայած, կողմ եւ դեմ քվեարկած պատգամավորները
Նախորդ խոհրդարանում կար պատգամավորների մի հատված՝ գործարար համբավ ունեցող, մականունավոր պատգամավորներ, եւ բացակաների տասնյակը, ավանդաբար, հենց նրանք էին զբաղեցնում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «ԱԺ մոնիտորինգ» ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը՝ ներկայացնելով «ԱԺ մոնիտորինգ. 7-րդ գումարման Ազգային ժողովի 3-րդ նստաշրջանի դիտարկման արդյունքները» զեկույցը:
Նրա խոսքով, այս խորհրդարանում բացակաների տասնյակում միջխորհրարանական պատվիրակություններում ընդգրկված, շատ գործողումների գնացող պատգամավորներն են» «Օրինակ բացակաների տասնյակը կազմված է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներից»,-ասաց նա:
«3-րդ նստաշրջանի ընթացքում ամենաշատ կողմ քվեարկած պատգամավորը ԲՀԿ-ից Կարինե Պողոսյանն է, ամենաշատ դեմ քվեարկածը «Իմ քայլից» Հայկ Սարգսյանը: Ամենաշատը ձեռնպահ է քվեարկել «Իմ քայլից» Թագուհի Թովմասյանը: Ամենաշատը բացակայել է «Իմ քայլից» Արուսյակ Ջուլհակյանը, նրան հաջորդում են հանձնաժողովի մյուս անդամները: Տարբերությունը շատ չէ: Գագիկ Ծառուկյանը, որ 8 տարի շարունակ մեր ամենաբացակայած պատգամավորների ցանկում էր, լքել է առաջին հորիզոնականը եւ դարձել է ամենաշատը բացակայած պատգամավորներից 8-րդը»,-ասաց նա:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Ջերմաստիճանը կբարձրանա
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը