Երևանում թալանել են Վարչական դատարանի դատավոր Արծրուն Միրզոյանի Lexus-ը
Երևանում թալանել են ՀՀ վարչական դատարանի դատավոր՝ 48-ամյա Արծրուն Միրզոյանին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Աղբյուրի փոխանցմամբ, վերջինս ոստիկանության Արաբկիրի բաժին է ահազանգել և հայտնել, որ փետրվարի 8-ին, ժամը 22։30-ից մինչև փետրվարի 9-ի ժամը 01։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք ապակին կոտրելու միջոցով Բաղրամյան պողոտայում կայանված իրեն պատկանող Lexus մակնիշի 99 AM 707 համարանիշի ավտոմեքենայի միջից հափշտակել են պայուսակը։ Միրզոյանը հայտնել է, որ պայուսակի մեջ եղել է իր անձնագիրը, ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը, վարորդական իրավունքի վկայականը, դատավորի՝ իր ծառայողական վկայականը, վճարման անդորրագրեր, մի շարք պայմանագրերի պատճեներ և ոսկյա իրեր։ Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին