Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

«Այսօրվա իշխանությունը չի ցանկանում, որպեսզի իր կոշիկի տակ, ինչ որ մի դատարան լինի». Լեւոն Բաղդասարյան

Ասել, որ մենք Սահմանադրական դատարան չենք ունեցել եւ եղել է մի ամորֆ մարմին, որը չգիտես ինչու տարփողում է այսօրվա իշխանությունը, կարծում եմ դա այդպես չէ։ Այս մասին այսօր փետրվարի 10–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փաստաբան Լեւոն Բաղդասարյանն՝ անդրադառնալով ՍԴ–ի շուրջ ստեղծված զարգացումներին։

«ՍԴ–ն մեր երկրում կայացած մարմին է եղել եւ բավականին մեծ գործառույթներ է իրականացրել։ ցավոք նախորդ բոլոր իշխանությունների օրոք ՍԴ–ն արդարադատությունը թերի է իրականացրել»,-ասաց նա:

Փաստաբանի խոսքով, եւ առաջին նախագահի, եւ երկրորդ նախագահի, եւ երրորդ նախագահի օրոք, երբ տեղի էին ունենում համապետակյան ընտրություններ եւ շահագրգիռ անձինք ՍԴ–ում վիճարկում էին ընտրությունների արդյունքները, ժողովրդի որոշ զանգված տեսնելով այն անօրինականությունները ընտրությունների հետ կապված, որ տեղի էին ունենում երկրում, հույս ուներ, որ ՍԴ–ն սահմանադրական արդարադատություն կիրականացնի. «Ցավոք ՍԴ–ն լավագույն դեպքում կիսարդի արդարադատություն է իրականացրել եւ արդյունքում մենք ունեցել ենք, ոչ իրավաչափ ակտեր։ Սահմանադրական դատարանը, ինչպես դատական իշխանությունը եւս եղել է գործադիրի կոշիկի տակ, այսինքն անկախ չի եղել»,– ասաց Բաղդասարյանը։

Նրա խոսքով՝ դա է պատճառը, որ այսօրվա լեգիտիմ իշխանությունը ցանկություն ունի, որպեսզի այն փոխվի. «Պետք է փաստել, որ այսօրվա իշխանությունը չի ցանկանում, որպեսզի իր կոշիկի տակ, ինչ որ մի դատարան լինի եւ դա է պատճառը, որ քաղաքական որոշման արդյունքում որոշում են կայացրել, որ պետք է հանրաքվել լինի։ Ես, որպես իրավապաշտպան դա ողջունում եմ եւ այստեղ կարեւորում եմ, որ ՍԴ–ի դատավորները, անդամներն, իրենց վերաբերմունքը հայտնեն, այսպես կրավորական կեցվածքով ձայն չհանելը, որովհետեւ իրենց իրավունք–պարտականությունների հետ կապված քաղաքական որոշում է կայացվել»։

Բաղդասարյանի խոսքով՝ երկրում 2 տարի առաջ նոր քաղաքականության հիմք է դրվել. «Քաղաքացին որոշեց, որ այսուհետ պետք է ապրի օրինապաշտ, այսինքն նորմալ խաղի կանոններով պետք է իր գործառույթներն իրականացնի եւ այդ գաղափարների կրողը, որը գցեց ժողովրդի առաջ, դա եղել է Նիկոլ Փաշինյանը, թե որքանով նա կիրականացնի դա, այլ խնդիր է, բայց որ անուրանալի է վերջինիս կատարած գործառույթը ընտրությունների հետ կապված, դա մենք պետք է ամրագրենք եւ դրա հիմման վրա պետք է շարունակենք մեր գործառույթները»։

Նրա խոսքով՝ հեղափոխությունից անմիջապես հետո պետք է փոխվեր Սահմանադրությունը։

«Նախ Սահմանադրություն, որի հիման վրա եղավ հեղափոխությունը, այսինքն Սահմանադրություն, որն ըստ էության կարվեց երրորդ նախագահի համար եւ այդ հիմքով մերժվեց երրորդ նախագահը, եկավ նոր իշխանություն եւ չգիտես ինչու նոր իշխանությանը դուր եկավ այդ Սահմանադրությունը եւ դրա հետեւանքների բացասական կրողն այսօրվա իշխանությունն է։ Լավ է ուշ, քան թե ուշացած։ Եթե իշխանությունը գտնում է, որ փոփոխություն պետք է լինի եւ քաղաքական որոշում է կայացնում, ես կարծում եմ, որ դա ընդամենը պետք է ողջունել»,– ասաց Բաղդասարյանը։