Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Այս հանրաքվեն միտված են հասարակության ուշադրությունը շեղել սկզբունքային կարեւորության խնդրից. «Քաղաքական լիգա»

Սահմանադրության հանրաքվեի որոշումն ու իրականացումը միտված են հասարակության ուշադրությունը շեղել սկզբունքային կարեւորության խնդրից: Այս մասին հայտարարություն է տարածել «Քաղաքական լիգան»:

Հայտարարությունում ասվում է.

«Քաղաքական լիգան», հետեւելով ներհայաստանյան վերջին զարգացումներին, թավշյա հեղափոխության երկրորդ տարեդարձին ընդառաջ՝ հարկ է համարում հիշեցնել, որ համաժողովրդական ընդվզման հիմքում դրված էին հասարակական լայն զանգվածների անհնազանդությունն ու անհանդուրժողականությունը ոչ միայն նախկին կոռումպացված իշխանությունների, այլեւ ավտորիտար, արատավոր քաղաքական համակարգի հանդեպ:

Համաժողովրդական շարժման ուժգնությանը եւ պահանջներին հետամուտ՝ հեղափոխության առաջնորդները պետք է ձեռնամուխ լինեին նախկին քաղաքական համակարգի ապամոտնաժմանը եւ նորի կառուցմանը՝ պետական կյանքի, հասարակական հարաբերությունների նոր չափանիշների, սկզբունքների, հեղափոխության արժեքների ներդրմամբ՝ կերտելու հիրավի Նոր Հայաստան:

Նոր Հայաստանը պետք է կառուցվեր նոր Սահմանադրության հիման վրա՝ դրանով իսկ մերժելով ոչ միայն նախկին իշխանություններին, այլեւ նրանց գոյատեւման հիմքը հանդիսացող եւ երկրի առաջընթացը կասեցնող գործող Սահմանադրությունը: Նոր Սահմանադրության մշակումը, հանրաքվեի կազմակերպումն ու անցկացումը հանրային լայն քննարկումների եւ քաղաքական բավավեճերի միջոցով՝ պետք է դառնային առաջնահերթություն նոր իշխանությունների համար:

Մինչդեռ, հեղափոխությունից երկու տարի անց ստիպված ենք արձանագրել, որ այսօրվա իշխանություններն ընտրեցին Սահմանադրության փոփոխման խոտոր ճանապարհը: Երկու տարվա ընթացքում նոր իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, անընկալունակ եղան պետական, քաղաքական նոր համակարգի եւ նրա հիմքը հանդիսացող նոր Սահմանադրության ընդունման հորդորների եւ կոչերի հանդեպ: Ավելին՝ ներկաներն ընթացան նախկինների ճանապարհով՝ ընդունելով, հարմարվելով եւ վայելելով քանիցս կեղծված, հանրությանը պարտադրված Սահմանադրությունը եւ հետադիմական քաղաքական համակարգը՝ գործող Սահմանադրությունը փորձելով դարձնել իշխանության պահպանման վահան:

Այդ նպատակին հետամուտ՝ այլափոխվեցին նաեւ քաղաքական փոփոխությունների սկզբունքներն ու գաղափարները՝ պետական իշխանության լծակները սկսեցին օգտագործվել նաեւ վրեժխնդրության եւ հաշվեհարդարի նպատակներով, ինչը քայքայեց քաղաքական-գաղափարական միտքը, այլակերպեց քաղաքական գործընթացները՝ դառնալով պարտադրված, կեղծ, մերժելի օրակարգ: Աստիճանաբար, նոր իշխանությունների հանդեպ հասարակական վստահությունը սկսեց երերալ, եւ հիմնականում պարզունակ, գավառական մտածելակերպ ունեցող մարդիկ մնացին նրանց սոցիալական եւ քաղաքական հենարանը: Այդ «փաղանգում» իր բացասական դերն է խաղում իշխանությունների ձեռամբ հավաքագրված խորհրդարանը, որը քաղաքական ինքնուրույնությունից ինքնազրկվել է՝ դառնալով գործադիր իշխանության կցորդը: Հենց այս ԱԺ-ն էլ ընդունեց երրորդական նշանակության սահմանադրական հանրաքվեի անցկացման որոշումը:

Հաշի առնելով վերոշարադրյալը՝ «Քաղաքական լիգան» հայտարարում է.

- Ներկա իշխանությունները շեղվել են հեղափոխության ընթացում հասարակությունից ստացած` հիմնարար քաղաքական փոփոխություններ կատարելու ժողովրդական պատվիրանից:

- Ներկա իշխանությունների՝ Սահմանադրության հանրաքվեի որոշումն ու իրականացումը միտված են հասարակության ուշադրությունը շեղել սկզբունքային կարեւորության խնդրից` նոր Սահմանադրության ընդունելու անհրաժեշտությունից:

«Քաղաքական լիգան» հանրության առաջադեմ հատվածին կոչ է անում մեկտեղել ջանքերը առաջիկա հանրաքվեի քարոզարշավը վերածելու արմատական քաղաքական փոփոխությունների իրականացման, նոր Սահմանադրության ընդունման, նոր քաղաքական համակարգի կայացման, անձնիշխանության կասեցման, պետականությանը սպառնացող վտանգների չեզոքացման գործի եւ կամքի:

«Քաղաքական լիգան» առաջիկայում նախաձեռնում է իրական փոփոխություններին եւ պահանջներին միտված հասարակական, քաղաքական, մասնագիտական հանդիպումների, խորհրդատվությունների, քննարկումների, նաեւ՝ քաղաքական պայքարի իրականացում:

Նոր Հայաստանին` նոր Սահմանադրություն՝ սա է իրական քաղաքական փոփոխությունների եւ պետության առաջադիմության ճանապարհը: