Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Դատական իշխանությունում մեկ մարմին է մնացել, որ չի ցանկանում ենթարկվել անձնիշխան համակարգին՝ ՍԴ-ն․ քաղտեխնոլոգ

2018 թվականի ապրիլ-մայիսի իրադարձություններից հետո իշխող կառավարման համակարգը շատ արագ տեմպերով վերածվում է անձնիշխան համակարգի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

«Անձնիշխան համակարգը կառավարման այն համակարգն է, որը սպասարկում է մեկ անձի շահերը։ Անձնիշխան համակարգն ունի իր կառավարման փիլիսոփայությունը։ Մասնավորապես, ինքը չի հանդուրժում այլընտրանքային և չենթարկվող կառույցներ։ Այս պահին կարող ենք ասել, որ անձնիշխան համակարգի մեջ մտնում են ամբողջ օրենսդիր և գործադիր մարմինները, որոնք ամբողջովին վերահսկվում է վարչապետի կողմից, կան օրենքով անկախ մարմիններ, որոնք դե յուրե անկախ են, սակայն դե ֆակտո վերահսկվում են վարչապետի կողմից։ Դատական իշխանությունում մեկ մարմին է մնացել, որ չի ցանկանում ենթարկվել անձնիշխան համակարգին և դրա մաս կազմել, դա Սահմանադրական դատարանն է, ուստի վարչապետն ամեն ինչ անում է, որ ՍԴ-ն ևս մտնի անձնիշխան համակարգի մեջ։ Ընդ որում՝ անձնիշխան համակարգի համար կարևոր չէ՝ դա ինստիտուցիոնալ մարմին է՝ ինչպես Սահմանադրական դատարանը, հասարակական կազմակերպություն է՝ ինչպես Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, թե խորհրդակցական մարմին է՝ ինչպես Հանրային խորհուրդը թե այլընտրանքային քաղաքական ուժ կամ գործիչ՝ ինչպես Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրենն է, որը քաղաքական գործունեության հայտ է ներկայացրել։ Անձնիշխան համակարգը չի հանդուրժում և ձգտում է կլանել իրեն չենթարկվողներին»,-նշեց նա։


Բադալյանի խոսքով՝ հանրաքվեի հարցը ՍԴ դատավորների նկատմամբ ճնշման հերթական փուլն է․ «Անցած տարվանից, երբ ՀՀ երկրորդ նախագահի դատական գործի շրջանակներում շոշափվեց ՍԴ-ի անունը և նրա կողմից դիմում ուղարկվեց Վենետիկի հանձնաժողով, բնականաբար դա դուր չեկավ անձնիշխան համակարգին, որից հետո համակարգը սկսեց ոչնչացնել դատական այն անկախությունը, որ ձևավորվել էր։ Սահմանադրական դատարանը ուղղակի կատալիզատոր հանդիսացավ՝ ցույց տալով իրականությունը, քանի որ իշխանությունների հանդես էին գալիս անկախ դատական համակարգ ստեղծելու օգտին, բայց իրականում ցույց տվեցին, որ բնավ դրա կողմնակիցը չեն։ Հիմա այս մի քանի ամսվա ընթացքում տեսանք, որ փորձեցին տարբեր մեթոդներ, սկզբնական շրջանում քրեական գործերի հարուցում, ճնշումներ, PR-ի բաղկացուցիչներով, հեռուստատեսության և իշխանությունների կողմից վերահսկվող լրատվամիջոցներով ցույց էին տալիս, որ ՍԴ նախագահի սանիկներին են կալանավորել, քրեական գործեր էին հարուցում, սակայն դա հաջողություն չունեցավ, հետո առաջարկվեց կաշառքի՝ վաղաժամ կենսաթոշակի մասին օրենքը, որից դեռևս չեն օգտվում, ուստի շրջանառության մեջ է դրվում երրորդ կետը՝ հանրաքվեի գործընթացը, որը ևս կարող ենք դիտարկել ճնշում ՍԴ դատավորների վրա։ Այսինքն ասում են դատավորներին՝ մենք ձեզ միևնույնն է հանելու ենք, ավելի լավ է վաղաժամ կենսաթոշակի գնաք»։

Քաղտեխնոլոգը հարց է բարձրացնում՝ վարչապետին ինչո՞ւ է անհրաժեշտ ցանկալի ՍԴ կազմ ձևավորել․ «Այն պատճառաբանությունը, թե նախկին իշխանության կողմից ձևավորված կառույց է, չի համապատասխանում իրականությանը։ Եթե նայում ենք՝ դատախազն էլ է նախկին իշխանության կողմից նշանակված, շատ էլ լավ աշխատում է և նրա աշխատանքից վարչապետը գոհ է, նույն ձևով ԿԸՀ-ն նախկին իշխանության կողմից է ձևավորվել, ԿԲ նախագահը, Ազգային վիճակագրական կոմիտեի պետը, որը նշանակվել է նախորդ իշխանության կողմից և որին վարչապետը բազմիցս քննադատել է, բայց հիմա դարձել է այս իշխանության ցանկալի «նկարիչը», Սյունիքի մարզպետը նոր դեմք չէ, կառավարության կազմում էլ առնվազն պաշտպանության և ԱԻ նախարարները նախկին իշխանական համակարգից են, ինչո՞ւ նրանց հետ համագործակցում եք, նրանք ենթարկվո՞ւմ են, թե՞ այլ հարց կա։ Հնարավոր է՝ այս իշխանությունը 2 գործողություն ձեռնարկի, մեկը Ստամբուլյան կոնվենցիան է, որով կարող է ինչ-որ ակտիվ գործընթաց գնա և երկրորդը՝ Ղարաբաղյան հարցում ինչ-որ ակտիվ գործընթաց։ Երկու դեպքում էլ պետք է ցանկալի կազմով ՍԴ, որը կճանաչի սահմանադրականությունը կամ կճանաչի հարցը հանրաքվեի դնելու իրավունքը»։

Բադալյանը, սակայն, կարծում է, որ «այդքան հեշտ չի լինի ՍԴ ցանկալի կազմը ձևավորել․ «Բացի այն, որ երկրի ներսում կա «Ոչ»-ի ճամբար, կա նաև Եվրապայի խորհրդի հարցը, որը աչք չի փակելու այս գործընթացի վրա, քանի որ սահմանադրական փոփոխությունն առանց Վենետիկի հանձնաժողովի կարծիքի մարտահրավեր է Եվրոպայի խորհրդի համար։ Եթե աչք փակի այս գործընթացի վրա, ապա վաղը Եվրոպայի խորհրդի մյուս անդամ երկրներն են նույն բանը անելու իրենց երկրում, իրենց դատական համակարգի հետ»։

Բադալյանը նաև նկատում է՝ եթե ընդդիմությունը կարողանա գրագետ օգտագործել հանրաքվեի գործընթացը, հնարավոր է իշխանության վարկանիշի վրա այն բացասաբար ազդի։