«Հարավկովկասյան երկաթուղին» նոր գլխավոր տնօրեն ունի
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Ռուբեն Գրձելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ ընկերության նոր տնօրեն է նշանակվել «Հյուսիս-կովկասյան երկաթուղու» տնտեսության, ֆինանսների ու կորպորատիվ համակարգման պետի տեղակալ Ալեքսեյ Մելնիկովը։
«Հարավկովկասյան երկաթուղու» նախկին տնօրեն Սերգեյ Վալկոն, որը 2015 թվականի սեպտեմբերից այդ պաշտոնն էր զբաղեցնում, Գրձելյանի խոսքով, այլ աշխատանքի է անցել «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ում։
Հյուսիս-Կովկասյան երկաթուղին «Ռուսական երկաթուղու» մասնաճյուղն է, որը կառավարում է փոխադրումները Ռուսաստանի հարավում։
Հիշեցնենք` «ՀԿԵ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերությունն է և զբաղվում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարմամբ: 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի համաձայն՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին