Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Վարչապետը խախտել է անմեղության կանխավարկածի սկզբունքը. Բավրայի մաքսակետի տեսուչի գործով փաստաբանների հայտարարությունը

Բավրայի մաքսակետի տեսուչի գործով փաստաբաններ Վահան Հովհաննիսյանը և Սյուզաննա Խչեյանը հանդես են եկել հայտարարությամբ․

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, 2020թ․ փետրվարի 6-ին, կառավարության նիստի մեկնարկից առաջ հայտարարել է, որ Բավրայի մաքսատանը բացահայտվել է մաքսանենգության խոշոր դեպք, որում ներգրավված են մաքսայինի մի շարք աշխատակիցներ։ Վարչապետը հայտարարել է, որ «Մարդիկ ապրանքներ են ներկրել կամ աջակցել են ապրանք ներկրելուն առանց մաքսային որևէ ձևակերպման։ Այսինքն` մեքենաները եկել և ուղղակի անցել են մաքսային սահմանով»։ Ն․ Փաշինյանը նշել է, որ զարմանում է նման մարդկանց տրամաբանության վրա, քանի որ տպավորություն է, որ այդ մարդիկ հեռուստացույց չեն դիտում և լուրերին չեն հետևում և հավելել է, որ կոռուպցիան արմատախիլ են անելու, և բոլոր նրանք, ովքեր կկասկածեն այդ հարցում, ճաշակելու են այդ կասկածների ամենադառը պտուղները։

Վարչապետի հայտարարությանը չէր նախորդել ՀՀ որևէ իրավապահ մարմնի պաշտոնական հաղորդագրություն Բավրայի մաքսակետում կատարված առերևույթ հանցագործության որևէ դեպքի մասին։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հանցագործության համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ սույն օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իր վերոգրյալ հայտարարությամբ վարչապետ Ն․ Փաշինյանը ոչ միայն խախտել է առերևույթ հանցագործության կատարմանը առնչություն ունեցող անձանց անմեղության կանխավարկածի սկզբունքը, այլև՝ կանխորոշել ողջ քննության հետագա ընթացքը և մեղադրական դատավճռի կայացումը։ Վարչապետի հայտարարության պայմաններում, վարույթն իրականացնող մարմինը՝ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտը ստացել է «կանաչ լույս» իրականացնելու ցանկացած՝ անգամ օրենքով արգելված քննչական ու դատավարական գործողություններ վարչապետի ուղղակի «ցուցումը» կատարելու և անձանց առերևույթ հանցագործության կատարման մեջ մեղադրելու համար։

2020 թվականի փետրվարի 7-ին ներկայացել ենք ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչի աշխատասենյակ և ծանուցվել երկու կասկածյալների միջև առերեսում կատարվելու մասին։ Մինչև քննչական գործողությունը սկսելը, իմ և փաստաբան Սյուզաննա Խչեյանի պաշտպանյալը հայտարարել է, որ երկու գիշեր չի քնել, Երևան քաղաքի քննչական վարչության ձերբակալվածների պահման վայրում ընդունել է մի քանի դեղահաբ, ուստի հրաժարվում է քննչական գործողությանը մասնակցելուց, քանի որ չի գիտակցում քննչական գործողության էությունն ու բովանդակությունը, պատշաճ ու ողջ ծավալով չի ընկալում կատարվող գործողության նշանակությունը։ Հիշյալ հայտարարությունից հետո քննիչն արձանագրելով, որ կասկածյալը իրավունք չունի հրաժարվել քննչական գործողությանը մասնակցելուց, այլ կարող է մասնակցելով այդ գործողությանը՝ հրաժարվել ցուցմունքներ տալուց, շարունակել է կատարել առերես հարցաքննությունը։

Հայտարարել ենք, որ հրաժարվում ենք մասնակցել իրականացվող ապօրինի գործողությանը, քանի որ այն կատարվում է մեր պաշտպանյալի նկատմամբ, խոշտանգման տարրեր պարունակող հոգեբանական բռնության պայմաններում և դուրս ենք եկել քննիչի աշխատասենյակից։ Նույն ժամանակ մեր պաշտպանյալը հայտարարել է, որ հրաժարվում է իր պաշտպանների բացակայությամբ մասնակցել իրականացվող քննչական գործողությանը։ Մեր դուրս գալուց հետո, քննիչը, աշխատասենյակի դուռը ներսից փակելով, մեր պաշտպանյալի կամքին հակառակ իրականացրել է առերես հարցաքննությունը։

Այսօր, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, քննարկվելու է քննիչի միջնորդությունը՝ մեր պաշտպանյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, սակայն մինչև միջնորդության քննարկումն արդեն իսկ համոզված ենք, որ դատարանը բավարարելու է քննիչի միջնորդությունը։ Վերոգրյալ համոզումը պայմանավորված է այն հանգամանքով, որ վարչապետի հայտարարությունն արդեն իսկ դատարանի վրա ճնշում գործադրելու ակնհայտ իրողություն է, որի պարագայում դատարանը կաշկանդվելով գործադիր մարմնի ղեկավարի «ցուցումով» չի ընդդիմանալու վարչապետի կանխակալ կարծիքին՝ հետագայում նաև հանրային-ֆեյքային հարձակումից զերծ մնալու նպատակով»: