Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Որքան գումար է ծախսվել Կապանում Նիկոլ Փաշինյանի ասուլիսը կազմակերպելու համար

Հունվարի 25-ին տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական մամուլի ասուլիսը, այս անգամ՝ Կապանում: Այս ասուլիսը նախորդներից տարբերվում է թերևս լրատվամիջոցների թվով: Բանն այն է, որ այս անգամ կառավարությունը որոշել էր հոգ չտանել լրագրողների տեղափոխության համար: Հաշվի առնելով այն, որ ասուլիսի «աշխարհի ծայրում» էր՝ համեմատաբար քիչ թվով լրատվամիջոցներ էին ներկայացել: Ինչպես նշեց կառավարության ղեկավարը, իրենք որոշել են ավելի արդյունավետ օգտագործել բյուջեի միջոցները: Այսինքն, լրագրողների տեղափոխությունն անարդյունավետ ծախս է համարվում:

 Իսկ որքա՞ն գումար է ծախսվել ասուլիսը կազմակերպելու համար, եթե հաշվի առնենք այն, որ վարչապետը Կապան գնացել է ոչ թե ոտքով, այլ՝ ավտոմեքենաներով:

 Նշենք, որ վարչապետի այցից մի քանի օր առաջ Կապան էր գործուղվել վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանը: Ինչպես ասված էր վարչապետի համապատասխան որոշման մեջ, Խաչատրյանը Կապան էր մեկնել Հայաստանի Հանրապետության վարչապետի այցը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ լուսաբանելու նպատակով:

 Վերոնշյալ որոշման մեջ նաև ասված էր, որ Արմեն Խաչատրյանի՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ (քաղաք՝ Կապան) գործուղման օրապահիկի և գիշերավարձի հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

Analitik.am-ը հարցում է ուղարկել կառավարություն՝ խնդրելով հայտնել, թե որքան գումար է ծախսվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը Կապանում կազմակերպելու համար։ Խնդրել էինք նաև ներկայացնել ծախսերի բացվածքը՝ ներառյալ, թե որքան գումար է ծախսվել վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանի՝ 2020 թվականի հունվարի 24-26-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ (քաղաք՝ Կապան) գործուղման համար:

 Կառավարությունից պատասխանն առավել քան տարօրինակ է: Այն ներկայացնում ենք բառացիորեն.

 «Հարգելի պարոն Մնացականյան,

 ի պատասխան Ձեր հարցման, տեղեկացնում ենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը Կապանում կազմակերպելու համար որևէ գումար չի ծախսվել:

 Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանին՝ Սյունիքի մարզ գործուղման համար վճարվել է 19 000 դրամ: Գումարը ներառում է Արմեն Խաչատրյանի՝ Սյունիքի մարզ (քաղաք՝ Կապան) գործուղման օրապահիկի և գիշերավարձի հետ կապված ծախսերը:

 Պատասխանը հենց Արմեն Խաչատրյանից է:

 Մնում է հասկանալ, թե ինչպես է վարչապետը կարողացել Երևանից գնալ-հասնել Կապան ասուլիս տալու համար ու չծախսել որևէ լումա: Նշենք, որ վարչապետը Կապան գնացել է հենց ասուլիս տալու համար, ոչ թե՝ «ձեռքի հետ» լրագրողների հետ հանդիպելու: