Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթը Վահե Գրիգորյանն էր գրել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ փետրվարի 6–ի ելույթն ԱԺ–ում գրել է ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը։ Այս մասին գրում է hraparak.am-ը։
«Երեկ՝ Նիկոլ Փաշինյանի գրավոր խոսելու հանգամանքը շատերին է զարմացրել։ Նա, որպես կանոն, թղթից չի խոսում, սակայն ԱԺ երեկվա արտահերթ նիստում ելույթը կարդում էր թղթից։ Մենք հետաքրքրվեցինք եւ պարզեցինք, որ ելույթի իրավական մասը գրել է Սահմանադրական դատարանի՝ իր «սրտի դատավոր» Վահե Գրիգորյանը
«Երեկ Նիկոլ Փաշինյանի՝ գրավոր խոսելու հանգամանքը շատերին է զարմացրել։ Նա, որպես կանոն, թղթից չի խոսում, սակայն ԱԺ երեկվա արտահերթ նիստում ելույթը կարդում էր թղթից։ Մենք հետաքրքրվեցինք եւ պարզեցինք, որ ելույթի իրավական մասը գրել է Սահմանադրական դատարանի՝ իր «սրտի դատավոր» Վահե Գրիգորյանը:
Ավելին՝ ելույթի սկզբնական մասում, կարելի է ասել, հենց Վահե Գրիգորյանի հայտնի նամակի ուղղակի մեջբերումն էր, երկրորդ հատվածում անդրադարձ էր կատարվում ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի դեմ քրեական գործին, որն, ըստ էության, մտել է փակուղի եւ նախաքննության մարմինը դրա լուծումը չի տեսնում, իսկ վերջին հատվածն ուղղակի սպառնալիք էր՝ ուղղված Սահմանադրական դատարանի գործող անդամներին և անգամ իրավական ճանապարհով հակասահմանադրական հանրաքվեն վիճարկողներին:
Ըստ մեր աղբյուրի, Վահե Գրիգորյանի գրած տեքստին Փաշինյանը ավելացրել է միայն մի քանի իրեն բնորոշ արտահայտություններ, օրինակ՝ «շնաբարո դուրսպրծուկների վնգստոց», «շնագայլերի ոհմակ»: Այսպես ասած՝ «տեղայնացրել» է Գրիգորյանի գրած իրավական անհեթեթությունը՝ դրան հաղորդելով փաշինյանական բառապաշարը»,– գրում է կայքը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին