«Հաճախորդներից» պրծում չկա. հարվածներ իր վրա վերցնող մարդն այդ ամենն անում է, որ վարչապետ ա՞յլ մարդու «կարգի»
«Իրատես» թերթը գրում է. «Նույնիսկ դժվար է ասել, թե մեր քաղաքական շատ սուբյեկտներ երբվանից դարձան այսքան քծնող ու անտեղի հավակնոտ։ Օրերս մեզ պատմեցին մի դրվագ, որը որքան տհաճ էր, նույնքան էլ ողբերգական։ «Շուրջդ այնքան գորշություն կա, որ երբ մի լուսավոր կետ ես տեսնում, ուզում ես շուրջը պտտվել, պտտվել…»,- այս միտքն է ամեն անգամ ասում ֆիլմի հերոսը՝ հերթական ընկերուհու սիրտը գրավելու համար։ Սա շատ դիպուկ է նաեւ քաղաքական որոշ գործիչների պարագայում։
Մեր անհասկանալի քաղաքական դաշտում էլ կան անհատներ, ընդ որում, պարզվում է, նաեւ երիտասարդ, որոնք նոր քաղաքական միավորներ ստեղծող ղեկավարներին (անշուշտ, նրանց քաղաքական հնարավորությունները հաշվարկելով) անթաքույց ծառայելու պատրաստակամություն են հայտնում։ Նրանց շուրջը պտտվում, պտտվում են մինչեւ մի բան ստացվի։
Ի դեպ, սեփական նախաձեռնությամբ հանդիպում են, հաճոյանում, առաջարկում են իրենց աջակցությունը եւ չեն թաքցնում նաեւ հավակնությունները։ Ոմանք իրենց նվազագույնը այս կամ այն ոլորտի նախարար են կարծում, մյուսներն էլ, ոչ այս կողմ, ոչ այն կողմ, միանգամից իրենց վարչապետ են ուզում տեսնել։ ՈՒզում ես հասկանալ վերջինների տրամաբանությունը. ինչ է, քաղաքական հարվածներ իր վրա վերցնող ու պայքարի մեջ մտնող մարդն այդ ամենն անում է, որ վարչապետ ա՞յլ մարդու «կարգի»։
Անշուշտ, համագործակցությունը լավ բան է, բայց արժե գոնե արժանապատվորեն այդ ամենն անել։ Այս տեսակին «դասականը» ժամանակին տիպիկ որակում է տվել՝ «հաճախորդ»։ Երեւում է՝ «հաճախորդներից» պրծում չկա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին