«Մազալու» են այս ընդդիմադիրները. դեռ չսկսած արդեն իրար «ուտում» են
«Իրատես» թերթը գրում է. «Զարմանալի ազգ ենք։ Նիկոլ Փաշինյանի իշխանություն գալուց հետո գրեթե ամեն օր քննարկումների ծիրում էր այն, որ իշխանությանը հակակշռող ընդդիմություն չի ստեղծվում, չկա, չի ձեւավորվում։ Հիմա էլ պարզվում է, որ որոշ ուժեր փորձում են այս հարցում համախմբում իրականացնել, բայց նույն ընդդիմադիր հատվածից արդեն խանգարողներ կան։
Մեր տեղեկություններով, այս օրերին ընդդիմադիր որոշ թեւերի շրջանում սկսվել է ակտիվ պայքար՝ դաշտը նոր դեմքերի, ուժերի չթողնելու համար։ Կարապ-խեցգետին-գայլաձուկ եռյակի պես ամեն մեկը փորձում է իրենով ծածկել արտախորհրդարանական ընդդիմադիր հատվածը։
Ի դեպ, նրանց չի էլ հետաքրքրում, որ հին դեմքերը եւ ուժերը հանրային վստահության խնդիր ունեն։ Ոչ մեկը չի փորձում զիջել, ասպարեզը թողնել։ «Ոչ ոք չի ուզում տանուլ տալ, բոլորդ էլ վերցնել եք ուզում. բոլորինը` ինձ, իմը՝ ինձ, նրանը՝ ինձ, քոնը՝ ինձ։ Մազալու են մարդիկ»,- կասեր հայտնի ֆիլմի նույնքան հայտնի հերոսը, որը պատկերավոր բնութագրում է մեր այսօրվա վիճակը։ Իսկապես «մազալու» են այս ընդդիմադիրները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին