«Իմ քայլում» բացատրություն են պահանջել ԱԺ ղեկավարությունից եւ հայտարարել, որ դեմ կքվեարկեն
«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է` «Իմ քայլի» ոչ բոլոր պատգամավորներն են «համաձայն» եղել ստորագրել ՍԴ դատավորներին վերաբերող օրինագիծը։ Առանց ամբողջ ցուցակը նրանց ցույց տալու, ասվել է, որ բոլորը ստորագրելու են։
Երբ ոմանք իմացել են, որ ընդամենը 37 հոգի են ստորագրողները, եւ նրանց մեջ չկան Փաշինյանի եղբորորդին ու աներորդին, նաեւ մի քանի իրավաբան, առավոտյան մի քանի հոգով բացատրություն են պահանջել ԱԺ ղեկավարությունից եւ հայտարարել, որ դեմ կքվեարկեն։ Նիստը չսկսված նախագծի հետկանչումն ու ստորագրություններով համալրելը նաեւ սրանով է պայմանավորված եղել: Ի վերջո, ներկայացվել է 44 հոգու ստորագրությամբ։
Ի դեպ, երեկ ՍԴ-ի ստեղծման 24-ամյակն էր, եւ Սահմանադրական դատարանում այդ առիթով ֆուրշեթ է եղել, շամպայն են բացել` միմյանց շնորհավորել: Հարցին` դրսից հյուրեր չե՞ն եղել, ասացին․ «Ոչ, մենք մերոնցով էինք»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին